Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ինձ առևանգելու և ծեծելու ամբողջ գործողությունը մշակվել է Բակո Սահակյանի համաձայնությամբ. Հայկ Խանումյան
 
 
Загрузка...


 

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է. «Ինչպես գիտեք իմ գործը վերաորակավորվեց, ինչը հնարավորություն կտա մեղադրյալներին համաներումով ազատվել: Ակնհայտ է, որ վերաորակավորման որոշումը կատարվել է Բակո Սահակյանի կաբինետում և որ նախաքննական մարմինն ու դատախազությունն իրենց որոշումներում ենթարկվել են նախագահականի ճնշմանը: Այս ամենը գալիս է հաստատելու այն վարկածը, որ ինձ առևանգելու և ծեծելու ամբողջ գործողությունը մշակվել է Բակո Սահակյանի համաձայնությամբ: Այն, որ Արցախում գործերի քննությունը հաճախ է ենթարկվում տարատեսակ միջամտությունների, նորություն չէ, բայց առաջներում գոնե փորձում էին գրագետ իրավական ձևակերպումներ գտնել: Գործի հետ այս կարգի կացինավարի վարվելը նոր միտում է արցախյան արդարադատության ոլորտում:
Իմ և մեր կուսակցության նկատմամբ Բակո Սահակյանի թշնամական վերաբերմունքը նորություն չէ: Հանրապետության նախագահը վաղուց է բացահայտ թշնամական մթնոլորտ թելադրում մեր նկատմամբ, ինչն ուղեկցվում է հանրությանը հայտնի և անհայտ բռնություններով, խոչընդոտներով, վարձու, հաճախ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից սոցիալական և էլեկտրոնային կայքերում բացահայտ ատելություն սերմանող գրառումներով:

Բակո Սահակյանը որևէ կերպ չի կարողանում ընդունել իր քաղաքականության նկատմամբ առկա քննադատությունը և այս անհանդուրժողականությունն առաջիկայում նոր զարգացումներ է ունենալու` Արցախում ավտորիտարիզմի նոր դրսևորումներով և նոր բռնություններով:
Բակո Սահակյանը պատրաստվում է հակասահմանադրական քայլի: 2017թ.-ից հետո (2017թ. լրանում է նրա` երկու անգամ անընդմեջ Արցախի նախագահի ժամկետը) նա պատրաստվում է մնալ նախագահի պաշտոնում, Արցախում սահմանադրական փոփոխությունները հենց այս նպատակին են ուղղված և հանուն այս ''բարի'' նպատակի գործող նախագահը գնալու է ամեն ինչի:

Գլխավոր մտավախությունը Արցախում առկա հակաժողովրդավարական զարգացումները չեն, այլ այն, որ այդ դեպքում հանրապետության նախագահի լեգիտիմությունը ձգտելու է զրոյի, մեծանալու է արտագաղթը, թուլանալու է պետականությունը, հեշտանալու է նրան Արցախի հարցում պարտվողական որոշումներ թելադրելը»
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (29.08.16)
Դիտումներ: 232 | Տեգեր: Սահակյանի, Ինձ, մշակվել, առևանգելու, Հայկ, համաձայնությամբ., գործողությունը, Բակո, ծեծելու, ամբողջ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...