Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ինչու են հեռանում Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի թիմակիցները. նախագահի օգնականի ազատման հետքերով. «Ժողովուրդ» (ֆոտո)
 
 
Загрузка...


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ArmLur.am-ը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի օգնական Սեւակ Լալայանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ինքը՝ Լալայանը, համարվում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի մերձավոր անձանցից մեկը: Նա փաստացի նախագահական էր գնացել Միքայել Մինասյանի հետ, երբ վերջինս 2008 նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Հետագայում Մինասյանը նշանակվեց դեսպան, իսկ Լալայանը շարունակեց պաշտոնավարել` իրականացնելով իշխանական մեդիայի փաստացի կառավարումը:
 

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ առաջիկայում Միքայել Մինասյանի այլ թիմակիցներ եւս, որոնք պետական պաշտոններ են զբաղեցնում, ազատման դիմումներ կներկայացնեն: Ակնհայտ է, որ այս կադրային փոփոխությունները կապված են 7 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Տեսակետ կա, որ նրանց հեռացնում են իշխանությունից, բայց իրենք` երիտասարդները, վստահեցնում են, թե պատրաստվում են ընտրություններին` փորձելով, այսպես կոչված, ավագներին իշխանական ցուցակներից դուրս մղել»:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (13.09.16) | Հեղինակ: Armlur.am W
Դիտումներ: 1483 | Տեգեր: Միքայել, Են, Մինասյանի, փեսայի՝, ԻՆՉՈՒ, Սերժ, թիմակիցները., հեռանում, Նախագահի, Սարգսյանի | - Վարկանիշ -: 0.0/0