Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


ԻՆՉՈՒ Է ԹԱՔՑՆՈՒՄ, որ իրեն է պատկանում Yandex տաքսին
 
 
Загрузка...



168.am-ի տեղեկություններով՝ հայաստանյան տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների շրջանում բուռն դժգոհությունների ալիք առաջացրած «Յանդեքս» տաքսի ծառայությունը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա): Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց Ս.Խաչատրյանն է նախաձեռնել նաև Երևանում գազալցակայաններ բացել, որոնք կսպասարկեն միայն «Յանդեքսի» վարորդներին:

168.am-ի հետ զրույցում, սակայն, Ս.Խաչատրյանը հերքեց, որ ինքը որևէ առնչություն ունի «Յանդեքս» տաքսի ծառայության և ապագա գազալցակայանների հետ: «Էդ ո՞վ ա որ էդ «Յանդեքս» տաքսին: Առաջին անգամ եմ լսում»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքն ընդհանրապես տաքսի ծառայություն մատուցող որևէ ընկերություն չունի:

Ինչպես հայտնի է, Սուրիկ Խաչատրյանն ակտիվ զբաղվում է գազալցակայանների բիզնեսով և գազալցակայանների բավականին մեծ ցանց ունի: Նրան են պատկանում Գորիսի տարածաշրջանի գազալցակայանները, այդ թվում՝ Գորիսից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող խոշոր գազալցակայանը: Սյունիքի մարզպետը ևս 2 գազալցակայան ունի Կապանում, նույնքան էլ՝ Սիսիանի տարածաշրջանում:

Armimes.com-ը գրել էր, որ արդեն մեկ ամիս է՝ «Յանդեքս» տաքսի ծառայությունը գործում է Երևանում, սակայն այս մեկ ամսվա մեջ ընկերությունը որոշակի փոփոխություններ է կատարել սակագնում և վարորդների հետ համագործակցության պայմաններում: Այսպես՝ եթե ընկերությունը հայկական շուկա մուտք գործեց՝ առաջարկելով անհամեմատ ցածր սակագին առաջին երկու կիլոմետրի համար՝ 100 դրամ, որից հետո յուրաքանչյուր կիլոմետրի համար ուղևորից գանձվում էր 100-ական դրամ, այսօր արդեն առաջին մեկ կիլոմետրից հաճախորդները վճարում են 100 դրամ: Բացի այս, ընկերությունը, եթե առաջին օրերին վարորդներին յուրաքանչյուր պատվերի համար վճարում էր 400 դրամ (անկախ ուղղությունից), այժմ վճարում է 350 դրամ: Նվազեցման գործընթացը շարունակական է լինելու: Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ ընկերությունը պատրաստվում է Երևանի բոլոր վարչական շրջաններում գազալցակայաններ բացել, որոնք կսպասարկեն միայն «Յանդեքս» տաքսի ընկերության հետ համագործակցող վարորդներին:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (03.08.16)
Դիտումներ: 226 | Տեգեր: իրեն, տաքսին, պատկանում, ԻՆՉՈՒ, yandex, ԹԱՔՑՆՈՒՄ, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...