Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ինչ են հուշում աստղերը... 22 Փետրվարի
 
 
Загрузка...


Խոյ: Օրը հագեցած կլինի տարբեր իրադարձություններով, անգամ չեք հասցնի կողմնորոշվել, դրանք ի օգուտ են ձեզ, թե՝ ի վնաս: Բացասական մտքերը կխանգարեն օբյեկտիվորեն գնահատել ներկա իրավիճակը: Ընկերների հետ շփումը ձեզ դրական լիցքեր կհաղորդի:

Այսօր չարժե ակտիվ հանգիստ ծրագրել: Երեկոյան հոգնածություն կզգաք և որևէ վայր այցելելու ցանկություն չեք ունենա: Ճիշտ կվարվեք, եթե երեկոն անցկացնեք տանը, կարող եք ֆիլմ դիտել և լիցքաթափվել:

Ցուլ: Այսօր ռիսկի դիմել չարժե:Առավել զգույշ և կշռադատված գործեք: Գործընկերների հետ ճիշտ բանակցելու արդյունքում փոխհամաձայնության կգաք, ինչը լավ հիմք կլինի հետագա համագործակցության համար: Մինչդեռ համառությունը կարող է էլավելի սրել առանց այն էլ բարդ իրավիճակը:

Ուշադրություն դարձրեք մտերիմ մարդկանց խառնվածքի դրական կողմերին և կկարողանաք խուսափել ընտանեկան վեճերից: Օրվա վերջում հոգնածություն կզգաք:

Երկվորյակ: Ֆիզիկական աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ: Աշխատասիրության շնորհիվ որոշ ձեռքբերումներ կունենաք: Նոր մարդկանց հետ հանդիպումներն ու ծանոթությունները օգտակար կլինեն, նոր երանգ կհաղորդեն ոչ միայն գործնական այլև անձնական կյանքին: Փաստաթղթերի հետ աշխատելիս՝ հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն:

Ընտանիքում թեև որոշ տարաձայնություններ կլինեն, այնուամենայնիվ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել : Փորձեք խնդիրները հարթելուց հետո շարունակել հարգել մտերիմների ցանկություններն ու սկզբունքները:

Խեցգետին: Բարդ հաշվարկների հետ կապված գործերը ցանկալի է հետաձգել: Նպատակահարմար օր է թիմային աշխատանքի համար: Ընկերների հետ համատեղ գործունեությունը արդյունավետ կլինի, թեև չեն բացառվում նաև որոշ անհաշտություններ:

Անձնական կյանքում իրավիճակը հանգիստ է մինչ օրվա ավարտը: Երեկոյան սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Կլցվեք կասկածներով , դյուրագրգիռ կդառնաք:

Առյուծ: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ, մասնագիտական հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա, և ճիշտ պահին աջակցություն կստանաք:

Հրաշալի օր է սիրահարված Առյուծների համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշ գնահատել նոր ծանոթներին:

Կույս: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Աշխատանքում ոչ միայն կամրապնդեք մասնագիտական դիրքերը, այլ նաև ձեռք կբերեք գործնական կապեր, կարևոր ինֆորմացիա կստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ:

Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:

Կշեռք: Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ :

Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

Կարիճ: Ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Եթե հետևեք ներքին ձայնի հուշումներին, ապա շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում, ոչ ստանդարտ հայացքներ պահանջող գործերով:

Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես, եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը՝ ցանկալի է անցկացնել տանը:

Աղեղնավոր: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի:

Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել, կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

Այծեղջյուր: Հաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհներն այսօր հուսախաբ չեն անի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել:

Ջրհոս: Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ:

Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը՝ ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Ջրհոսներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:

Ձկներ: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք:

Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Ձկներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:


Hraparak.am




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (02.01.17)
Դիտումներ: 1689 | Տեգեր: ԻՆՉ, Են, հուշում, Փետրվարի, աստղերը... | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...