RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

ԻՄԱՑԵՔ ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ. ԱԱԾ պետը՝ Սաշիկ Սարգսյանի և այլ գործարարների մոտ ստուգումներ իրականացնելու մասին
 


 


   

Չնայած մամուլում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվող լուրերի՝ հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ  Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հերքել այն տեղեկությունը, թե ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյից քննիչներ են Հայաստան  ժամանել։ Մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները՝ Վանեցյանն ասաց. «Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած ՀԴԲ աշխատակիցներ չկան։ Սուտ լուր է»։

Հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ առաջիկայում կոռումպացված և ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն. «Այդպիսի գործընթաց սկսելու մասին շուտով հայտարարություն կլինի, իսկ հստակ քայլերն էլ կմեկնարկեն մայիսի 23-ից հետո: Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում:Շուտով կբացահայտնվեն խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով»:

Նա նաև նշեց. «Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ: Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրենց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (21.05.18)
Դիտումներ: 1371 | Տեգեր: Սաշիկ, պետը՝, Սարգսյանի, իմացեք, ԱԱԾ, մոտ, գործարարների, այլ, ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ., Ողջ | - Վարկանիշ -: 0.0/0