Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսել Սերժ Սարգսյանը Մոսկվայում. ԼՂՀ նախագահի խոսնակի արձագանքը
 
 


   



«Շատ կարևոր է, որ կատարվեն ԼՂ հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք դրան պատրաստ ենք»,- Մոսկվայում այսօր կայացած հանդիպման ժամանակ դիմելով Վլադիմիր Պուտինին՝ ասել է Սերժ Սարգսյանը։ Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, արդյոք դրանք նոր պայմանավորվածություններ են, Սերժ Սարգսյանը չի մանրամասնել, ինչը տարբեր մեկնաբանությունների պատճառ է դառնում։

«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզաբանում ստանալ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից։ Վերջինիս խոսքով՝ Սերժ Սարգսյանի նշածը թերևս վերաբերում է համանախագահող երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածություններին, որոնք վերաբերում են զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման և կանխման մեխանիզմների ներդրման շուրջ ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածություններին։ «Ինչպես գիտենք, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ որ կրկին ուժի մեջ մտան 1994-1995 թվականի զինադադարի մասին պայմանագրերը, միջնորդ երկրները հատուկ ուշադրություն սկսեցին դարձնել զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման և կանխման մեխանիզմների աշխատանքներին։ Հետևաբար այստեղ էլ հիմնական շեշտը դրվում է հենց դրա վրա։ Հենց այդ մեխանիզմների ներդրման շուրջ է, որ եղել է պայմանավորվածություն»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ Արցախը նույնպես պատրաստակամ է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Մինչդեռ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում
 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 10.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.16)
Դիտումներ: 687 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...