RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Ի՞նչ նպատակների համար է պահել Կարմիր գրքում գրանցված կենդանիներին Մանվել Գրիգորյանը
 


 


   armtimes.com

Մանվել Գրիգորյանի առանձնատան հանգստյան գոտում պահվող վայրի կենդանիների մեծ մասին արդեն տեղափոխել են այդտեղից: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Արծրունին ՀԺ-ին փոխանցեց, որ տեղափոխվել է 1 վագր, 5 կովկասյան գորշ արջ, 9 այծ, որոնք ընտանի եւ վայրի տեսակի խառնուրդ են, 2 ուլ, եվրոպական 1 եղնիկ եւ ջայլամներ:

Ջայլամները թվով շատ են եղել եւ չեն հաշվել, թե կոնկրետ քանիսն են: Մանվել Գրիգորյանին պատկանող վեց արջից երեքին տեղափոխել են Ուրցաձորի «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան», իսկ մնացած երեքին ու վագրին՝ կենդանաբանական այգի:

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված գորշ արջերը տարիներ շարունակ պահվել են տարբեր ժամանցի եւ հանգստի գոտիներում, այդ թվում՝  Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում: Այս մասին բնապահպանական կազմակերպությունները բազմիցս են խոսել, իսկ վերջին տարիներին մի քանի անգամ անդրադարձ է կատարել նաև միջազգային մամուլը: Ամենաթարմը բրիտանական հեղինակավոր «Daily Mail» պարբերականի անդրադարձն է:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք անազատ եւ կիսաազատ պայմաններում պահում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, իրավունք ունեն դրանք օգտագործել միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (22.06.18) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 1600 | Տեգեր: նպատակների, կենդանիներին, պահել, գրանցված, Գրիգորյանը, ՀԱՄԱՐ, Ի՞նչ, Մանվել, գրքում, կարմիր | - Վարկանիշ -: 0.0/0