RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Երևանում հրազենով ինքնասպան է եղել հանրությանը հայտնի «Գազի Կոլյան». նա զենքով կրակել է իր գլխին
 


 


   

Shamshyan.com-ը հայտնում է՝

Այսօր՝ հուլիսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արտակ Պողոսյանի, վարչության օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննսիյանի գլխավորությամբ:

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները:

Դեպքի վայրում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով:

ֆոտլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են նաև հրազեն, որով Ն. Գաբրիելյանը ինքնասպան է եղել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որպես պարգևատրում ստացած հրազենը նրա անունով է եղել:

Գ. Շամշյանի հայտնում է նաև, որ Ն. Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» Է, ով Ճվ-Ճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.07.18)
Դիտումներ: 2827 | Տեգեր: «Գազի, Երևանում, ՀՐԱՏԱՊ., առաջ, ինքնասպան, ՔԻՉ, հանրությանը, հրազենով, եղել, ՀԱՅՏՆԻ | - Վարկանիշ -: 0.0/0