Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


«Հրապարակ». Գեներալ Մանվելը խոստացել է գնալ եւ ապրել Թալիշում
 
 
Загрузка...


 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրապահ կամավորականների միությունն օգոստոսի 18-ից ուխտագնացություն էր կազմակերպել դեպի Արցախ, որի ընթացքում ԵԿՄ երեք սերնդի (89-94 թթ. մարտական գործողություններին մասնակցած, երիտասարդ եւ պատանի) հազարից ավելի անդամներ եղել են Արցախում, ծաղիկներ դրել հուշարձաններին, այցելել բնակիչներին: Այս մասին մեզ հայտնեց ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը:

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը նույնպես օգոստոսի 19-ին միացել է ուխտագնացությանը եւ երեկ՝ օգոստոսի 25-ի երեկոյան է վերադարձել Հայաստան: Իսկ ուխտագնացության ժամանակ արցախցիների հետ քննարկվե՞լ է շրջանառության մեջ դրված հողերի հանձնման թեման, եւ ինչպիսի՞ն է եղել տեղի բնակչության արձագանքը։ ԵԿՄ մամուլի խոսնակը պատասխանեց. «Արցախում հող հանձնելու տրամադրություն առկա չէ, բնակչությունը, բոլորն էլ ասում են, որ միանշանակ մնալու են եւ պահելու են իրենց հողը…»:

Մանվել Գրիգորյանը, ինչպես հավաստիացրեց Վարդան Վարդանյանը, գումար է հատկացրել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ գրեթե լիովին ավերված Թալիշ համայնքի ղեկավարին՝ գյուղի զարգացման ծրագրերի համար: «Նույնիսկ Թալիշի գյուղապետին եւ Մարտակերտի ղեկավարին կեսկատակ ասաց, թե՝ տեսեք, հա՜, եթե Թալիշ չգնացիք ապրելու, ապա մենք ենք գնալու այդտեղ ապրենք, Թալիշը պետք է անպայման բնակեցվի, դրան այլընտրանք չկա»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (26.08.16)
Դիտումներ: 129 | Տեգեր: Թալիշում, գեներալ, գնալ, Մանվելը, եւ, խոստացել, «Հրապարակ»., ապրել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...