Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Հիմա ու՞մ կգլխատի և կբռնաբարի Առաքել Մովսիսյանը
 
 


   

2015 թվականին իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնում էր հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխներն, ովքեր հանդգնել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։

Համացանցում տարածված տեսանյութում պատգամավորը պնդում էր՝ Սեյրան Օհանյանը ազգի հերոսն է, ու նրան զրպարտելն անբարոյականություն է։

«Էտ սրիկաները էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, իրանց պապաներին պետք ա անպայման ճարվի և գլխատվի։ Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ»,- խոստանում է պատգամավորը։

Գլխատելուց բացի հայտարարությունների հեղինակներին հանրապետական պատգամավորը նաև սեռական բնույթի պատիժ էր խոստանում.- «Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»։

Այսօր արդեն Սեյրան Օհանյանը պաշտոնանկ է արվել և կարծես իշխող կլանի համար այլևս անցանկալի անձ է: Ըստմամուլում շրջանառվող լուրերի՝ Սեյրան Օհանյանը պատրաստվում է մտնել ընդդիմադիր դաշտ: Ըստ այդ նույն լուրերի նա անհամաձայնություն ունի Սերժ Սարգսյանի հետ:  Մամուլում նաև գրվեց, որ իշխանությունները Սեյրան Օհանյանին փորձել են վախեցնել «կոմպրոմատներով», եթե նա փորձի հակաիշխանական պրոցեսների մասնակցել, ապա իշխանությունները հանրության դատին կներկայացնեն «կոմպրոմատները»:

Հետաքրքիր է հիմա, երբ Սեյրան Օհանյանը իշխող համակարգի մաս չէ՝ Առաքել Մովսիսյանը նորից պատրաստ է բռնաբարել ու գլխատել: Եվ որ ամենահետաքրքիրն է ովքե՞ր են լինելու նրա թիրախները:

Աղբյուրը
 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 23.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (23.10.16)
Դիտումներ: 1601 | Տեգեր: Մովսիսյանը, կբռնաբարի, կգլխատի, Առաքել, հիմա, Ու՞մ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...