Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


ՀՀԿ-ն սկսեց ծաղրել Կարեն Կարապետյանին
 
 


   Lragir.am

Հանրապետական կուսակցությունը գրոհ է սկսել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդեպ: Այդ գրոհն արտաքուստ ունի գովաբանության եւ փառաբանության տեսք: ՀՀԿ-ականները աջ ու ձախ հայտարարում են, թե Կարեն Կարապետյանը շատ արագ եւ բարեհաջող փոխելու է Հայաստանի տնտեսության վիճակը, ինչը շատ արագ զգալու են նաեւ քաղաքացիները:

 

Բայց, այդ գովաբանության եւ փառաբանության մեջ ի հայտ են գալիս տարրեր, որոնք սկսել են ուրվագծել առերեւույթ գովաբանության տակ թաքնված ծաղրը: Օրինակ, ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, թե Կարեն Կարապետյանն այնքան լավ կառավարիչ է, որ Հայաստանը կդարձնի «Սինգապուրի նման մի բան»:

 

Բանն այն է, որ հնարավոր չէ Կարապետյանի վարչապետությունը դեռ մեկնարկից անլրջացնել ավելի, քան այդօրինակ հայտարարություններն այն մասին, որ նա Հայաստանը կդարձնի Սինգապուր:

 

Ու դա անում է ոչ թե ընդդիմությունը, ոչ թե լրատվամիջոցները, ոչ թե քաղաքական երգիծանքի վարպետները (եթե այդպիսիք կան Հայաստանում), այլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

 

Բանը Կարապետյանի կարողունակությունը, կառավարչական հատկանիշները չեն, կամքն ու ցանկությունը չէ, բանը Հայաստանի եւ Սինգապուրի տարբերություններն են, խորքային, ելակետային տարբերությունները: Ավելի շուտ, գործնականում նմանությունների իսպառ բացակայությունը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 15.09.16 | Հեղինակ: Lragir.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (15.09.16) | Հեղինակ: Lragir.am
Դիտումներ: 1766 | Տեգեր: Կարապետյանին, ծաղրել, ՀՀԿ-ն, սկսեց, Կարեն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...