Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


ՀՀ քաղաքացիները կրկին իրավունք կունենան սովորական անձնագրեր ստանալ
 
 
Загрузка...


 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երկու օրից՝ օգոստոսի 6-ին, ուժի մեջ կմտնեն «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում մեկ ամիս առաջ կատարված փոփոխությունները։ Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիները կրկին իրավունք կունենան սովորական անձնագրեր ստանալ։ Ինչպես հայտնի է՝ 2014 թվականի հունվարի 1-ից ՀՀ չափահաս քաղաքացիներին հին նմուշի նոր անձնագիր չէր տրվում։ Նրանք կարող էին ստանալ միայն նույնականացման քարտ, որը Հայաստանի տարածքում փոխարինում է անձնագրին, իսկ երկրից դուրս գալու համար մարդիկ պետք է 25 հազար դրամ վճարեին և կենսաչափական անձնագիր ստանային։ Բայց այժմ պարզվում է, որ այդ պարտադիր պահանջի կարիքը կրկին չկա, և մարդիկ կարող են սովորական անձնագրեր ստանալ։ Եւ այստեղ բնական հարց է ծագում՝ ինչու պետք է ՀՀ քաղաքացիները երկուսուկես տարի պարտադրված վճարեին 25 հազար դրամ, որպեսզի հետո պարզվեր, որ առանց դրա էլ, ընդամենը հազար դրամով էլ կարելի է անձնագիր ստանալ»,–գրում է թերթը։



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.08.16)
Դիտումներ: 306 | Տեգեր: կունենան, կրկին, ՀՀ, սովորական, ստանալ, անձնագրեր, ԻՐԱՎՈՒՆՔ, քաղաքացիները | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...