Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Հղի լրագրողուհուն ծեծի են ենթարկել
 
 


   


Թուրքական Evrensel թերթի լրագրող Հազալ Օլմեզը, որը գտնվում է հղիության 6-րդ ամսում, Ստամբուլում արմատական իսլամիստների կողմից ծեծի է ենթարկվել այն բանի համար, որ փողոց է դուրս եկել բաց հագուստով: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

Օլմեզը պատմել է, որ երբ վերադառնում էր աշխատանքից իր սովորական երթուղով, փարաջայով մի կին քաշել է իր մազերը` մեղադրելով իրեն այն բանում, որ բաց հագուստ է կրում և Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակից է հանդիսանում:

Նրա խոսքով`հարձակմանը մասնակցել են երկու կանայք և մեկ տղամարդ, ովքեր հայտարարել են, թե այսուհետև նա «պետք է հագնվի այնպես, ինչպես իրենք են ուզում»։

Երկու րոպե հետո մոտեցավ երկար մորուքով մեկ այլ տղամարդ և բացականչեց, որ այս շրջանում չորս մարդ կա, որոնց իրենք հետևում են, և հերթը կհասնի նաև նրանց:

«Հետո նա ոտքով հարվածեց կոճիս: Նրանք անցորդներին կոչ էին անում հարձակվել ինձ վրա և ցանկանում էին լինչի ենթարկել ինձ», -պատմել է տուժողը:

Օլմեզը հավելել է, որ իսլամիստների խումբը շարունակել է իրեն ծեծել անգամ այն բանից հետո, երբ ինքն ընկել է։ Իրեն փրկել է մի տարեց կին, որը հարձակվողներին համոզել է կանգ առնել:

Նրա խոսքով՝ ինքը չի կարողացել հասնել բժշկից տեղեկանք ստանալ իրեն հասցված վնասվածքների վերաբերյալ՝ չնայած բժիշկը խորհուրդ է տվել դիմել ոստիկանություն և խոսքով հաստատել, որ ծնվելիք երեխան կարող էր տուժել հարձակման ժամանակ:



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 03.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (03.08.16)
Դիտումներ: 246 | Տեգեր: Հղի, Են, ենթարկել, ծեծի, լրագրողուհուն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...