Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Հայտնի է՝ ինչու է Իջեւանում փեսան սպանել աներոջը
 
 
Загрузка...


Տավուշի մարզի Իջեւան քաղաքում անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Պարզվում է՝ 50-ամյա Վաչագան Ա.-ին սպանել է փեսան՝ 29-ամյա Արթուր Շ.-ն: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուրն օգոստոսի 16-ին վաղ աավոտյան Իջեւանի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարի հարակից հանդամասում իր մոր եւ կնոջ վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու հանգամանքի շուրջ վիճաբանության մեջ է մտել աներոջ հետ: Վիճաբանության ընթացքում Արթուրն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել եւ սպանել է աներոջը:

Արթուր Շ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 16-ին սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Իջեւանի հուշաղբյուրներից մեկի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն քաղաքի Թավրիզյան 60 տան բնակիչ, 50-ամյա Վաչագան Ակինյանն էր։ Ի դեպ, սպանվածն աշխատում էր ջրամբարում եւ աշխատանքի գնալիս է եղել, երբ փեսան հետապնդել եւ սպանել է նրան:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.01.17)
Դիտումներ: 1558 | Տեգեր: փեսան, Իջեւանում, ԻՆՉՈՒ, ՀԱՅՏՆԻ, Է՝, աներոջը, սպանել | - Վարկանիշ -: 0.0/0