/Լրահոսից - Հայրենիքը նաև սեփական երկրի ոստիկանության կողմից ծեծ ուտելն է " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Հայրենիքը նաև սեփական երկրի ոստիկանության կողմից ծեծ ուտելն է
 
 
Загрузка...


Ինչի՞ համար ենք նեղվում, երբ սփյուռքահայերը բախվում են հայրենիքի դժվարություններին.

Վերջին օրերը անկախ Հայաստանի կյանքում շատ տարբերվում են մնացած օրերից: Զենքով զորամասի գրավում Երևանում, ցույցեր, ձերբակալություններ, մի խոսքով խառը պատմություններ: Ֆիքսվենք ցույցերի վրա: Այդ ցույցերին մասնակցում են գրեթե բոլորը՝ մեծից փոքր: Այդ ցույցերին մասնակցում էին նաև սփյուռքից եկած հայեր: Նրանցից մեկը Արսինե Խանջյան էր ՝ Ատոմ Էգոյանի կինը:

Ցույցերից մեկի ժամանակ մոտ 1000 ձերբակալվածների հետ տարան նաև տիկին Խանջյանին: Մոռացանք, թե ինչի համար էինք հավաքվել ու բոլորս սկսեցինք նրա ձերբակալության մասին մտածել ու ևս մեկ անգամ հայհոյել երկրիս ոստիակնաներին: Բայց ինչի՞ համար պետք է խտրականություն դնենք տիկին Խանջյանի և մնացած ձերբակալվածների մեջ: Կարծում եք Արսինեն Կանադայում ձերբակալություններ չի՞ տեսել: Տեսել է: Մի բան էլ ավել է տեսել:

Վերջիվերջո դրսում ապրող բոլոր հայերը ապրում են հայրենիքի կարոտով, անհագ ցանկություն ունեն լինեն հայրենիքում և այլն: Բայց հայրենիքը միայն քյաբաբ-խորոված, Գառնի-Գեղարդ և երեկոյան Երևանի գիշերները չեն: Հայրենիքը նաև անորակ ասֆալտի պատճառով մեքենայի անիվի պայթելն է, հայրենիքը նաև սեփական երկրի ոստիկանության կողմից ծեծ ուտելն է, հայրենիքը նաև խոնութի վաճառողուհու մուննաթ դեմքն է,հայրենիքը նաև տիրող անարդարություններն են:

Տիկին Խանջյանը ցույցին գնալուց առաջ հաստատ պատկերացում կազմել է, որ հնարավոր է իրեն ձերբակալեն և դրանից հետո , եթե գնացել է այնտեղ ուրեմն պետք չի նրա համար սուգ անել: Պետք չի առանձնացնել մեզ իրարից: Եթե քեզ հայ ես համարում , ուրեմն պատրաստ եղիր մոռանաս անձնագրով գրանցումիդ մասին ու մյուս հայրենակիցներիդ հետ վայելիս հայրենիքդ՝ իր լավ ու վատ կողմերով:

Աշոտ Ասատրյան



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (29.07.16)
Դիտումներ: 998 | Տեգեր: սեփական, կողմից, երկրի, նաև, ոստիկանության, ուտելն, ծեծ, Հայրենիքը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...