Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Հայկական Volt ստարտափը կօգնի գտնել սպասարկման ոլորտի մասնագետներին ձեր իսկ ցանկացած գնով
 
 
Загрузка...


 

Վերջերս տեղի ունեցած Sevan Startup Battle-ի ժամանակ ներկայացված 10 ստարտափներից լավագույն եռյակում տեղ էր գտել Volt ստարտափը: Ժյուրիի անդամների խոսքով՝ Volt-ը ստարտափ է, որն ունի մեծ ապագա և կարող է մեծ հաջողություններ ունենալ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում:

168.am-ն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է Volt-ին: Գործարկումից ամիսներ անց ստարտափում կան մի շարք նորություններ, որոնց մասին զրուցել ենք ստարտափի հիմնադիրների հետ:

Առաջին հերթին պետք է նշել, որ ընդլայնվել է ստարտափի թիմի կազմը: Դավիթ Խաչատրյանին և Մինաս Քեշիշյանին է միացել «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, բիզնես թրեյներ Վահրամ Միրաքյանը:

Վերագործարկվել են ստարտափի հավելվածները՝ Android և iOS տարբերակներում: Գործում է նաև ստարտափիweb տարբերակը:

Ստարտափի համահիմնադիր Մինաս Քեշիշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստարտափն այժմ գործում է միայն Երևանում, սակայն հետագայում ընդլայնվելու է դրա աշխարհագրությունը: Սկզբնական շրջանում հավելվածը կտարածվի Հայաստանի այլ քաղաքներում, այնուհետև կգործարկվի միջազգային հարթակում՝ Վրաստանում, Իսրայելում, Ռուսաստանում և այլն:

Volt-ում այժմ հնարավոր է օգտվել 12 ոլորտի աշխատողների ծառայություններից: Աշխատանքի որակը երաշխավորվում է հենց այս ծառայության կողմից: Բացի այդ, ծառայությունն ընտրելուց զատ՝ կարող եք ընտրել նաև ծառայության գինը: Առաջարկվում է աշխատանքի երեք բարդություն՝ փոքր, միջին և մեծ: Այս բարդությունից կախված էլ փոփոխվում է ծառայության գինը: Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է միայն կատարել պատվերը, որից հետո մի քանի րոպեների ընթացքում ձեզ կտրամադրվեն համապատասխան մասնագետի կոնտակտները:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (28.08.16)
Դիտումներ: 118 | Տեգեր: ստարտափը, Հայկական, Ձեր, ոլորտի, Իսկ, գտնել, Volt, սպասարկման, մասնագետներին, կօգնի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...