Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 21.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Հայերը մարտահրավեր են նետում Ռուսաստանի հետ դարավոր կապերին. BBC
 
 
Загрузка...



BBC-ն անդրադարձել է վերջին շրջանում  հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանն ու դրա հիմնական պատճառներին: Այս մասին մասնավորապես նշված է.

«Հայաստանն առանձնահատուկ հարաբերություններ է պահպանել Ռուսաստանի հետ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, սակայն վերջերս տեղի ունեցած պատանդման դեպքն ի հայտ բերեց հակառուսական տրամադրությունների ստորջրյա հոսանք։ 

Անցած ամիս երկու շաբաթ զինված անձինք գրավեցին Երևանի ՊՊԾ գունդը և պատանդներ վերցրին:

«Մենք ուզում ենք, որ ժողովորդը և միջազգային հանրությունը հասկանա՝ սա ազգային-ազատագրական շարժում է ընդդեմ ռուսական գաղութատիրության»,- ասվում է նրանց հաղորդագրությունում։

Հազարավոր ցուցարարներ ամեն գիշեր համախմբվում էին՝ աջակցելու զինված անձանց, նրանցից շատերը մեղադրում էին Ռուսաստանին ՝ Հայաստանի գործերին միջամտելու համար։ Շատ հայեր համամիտ են ապստամբների պահանջների հետ, որը ներառում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչ։ Շշուկներ կան, որ նա ցանկանում է Հայաստանի կողմից վերահսկվող որոշ տարածքներ հանձնել Ադրբեջանին՝ խաղաղ գործարքի դիմաց։

Հայ-ռուսական բարեկամությունը դարավոր պատմություն ունի։

Հայաստանի տնտեսության զգալի մասը տնօրինվում կամ վերահսկվում է Ռուսաստանի կողմից՝ ներառյալ էներգետիկ ոլորտն ու երկաթուղիները։ Հայաստանը հյուրընկալում է ռուսական ռազմաբազան և համարում իրեն Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը Կովկասում։

Ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ էսկալացիա, որի ժամանակ մոտ 200 մարդ՝ զինվորականներ ու քաղաքացիական անձինք զոհվեցին։ Դա բռնության ամենախոշոր բռնկումն էր ավելի քան 20 տարում։

Կրեմլը օգնեց ապրիլի 5-ին հասնել հրադադարի, սակայն ռուսական կողմի զենքի մատակարարումները և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին քննարկումների ալիք բարձարցրին հայ-ռուսական հարաբերություների շուրջ»: 

Ռուսաստանը վերջին տարիներին Ադրբեջանին ավելի քան 4 մլրդ դոլարի զենք է վաճառել, բայց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պնդում է, որ երկու կողմերի զենքի մատակարարումը զսպող գործոն է և տարածաշրջանում ստեղծում է «ուժերի հավասարակշռություն»։

Այս տարի ավելի վաղ Ռուսաստանը համաձայնել է Հայաստանին տրամադրել 200 մլն դոլարի վարկ՝ ռուսական զենքեր գնելու համար, այդ թվում՝ հակահրթիռային համակարգեր և հակատանկային հրթիռներ։

Չորեքշաբթի բանակցությունների նպատակով սպասվում է նախագահ Սարգսյանի այցը Մոսկվա։  Նախագահը վերջերս հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի մաս։ Երբեք, նորից կրկնում եմ՝ դրա մասին խոսք լինել չի կարող»:
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.16)
Դիտումներ: 426 | Տեգեր: Են, հետ, BBC, ՀԱՅԵՐԸ, մարտահրավեր, Ռուսաստանի, դարավոր, կապերին., նետում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...