Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Հայերն ու ղարաբաղցիները տարբեր ազգեր են. ասել է Բակո Սահակյանը
 
 
Загрузка...


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի խորհրդարանի լրատվական կայքին: Հարցազրույցը իհարկե աղմկահարույց է, քանի որ  Բակո Սահակյանը ևս խոսել է փոխզիջումների մասին: Բոլորս արդեն գիտենք, թե ինչ ասել է փոխզիջում՝ դա Արցախի ազատագրված հինգ շրջանների հանձնումն է Ադրբեջանին, որից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը: Հայկական լրատվամիջոցները սևեռվել են Բակո Սահակյանի այս խոսքերի վրա, սակայն չնկատելով ԼՂՀ նախագահի մեկ այլ հայտարարություն:

«Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների և հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները», – նույն հարցազրույցի ժամանակ ասել է Բակո Սահակյանը։ Այս մասին տեղեկացնում է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանը:

Պարզվում է Բակո Սահակյանի համար ղարաբաղցիները և հայերը տարբեր ազգեր են: Եվ նա այդ մասին հայտարարում է միջազգային մամուլի էջերից: Իհարկե Արցախի իշխանությունների ամենատարբեր խոսնակները կփորձեն սա որպես վրիպում ներկայացնել, սակայն այդ դեպքում ևս խնդիրը չի փոխվում: Հետաքրքիր է ինչպես կարող է երկրի ղեկավարը նման վրիպում թույլ տալ: Գուցե՞ նա ենթագիտակցորեն իրեն իսկապես «ղարաբաղցի» ազգի ներկայացուցիչ է համարում:





Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (17.09.16) | Հեղինակ: Ազատություն W
Դիտումներ: 1620 | Տեգեր: ղարաբաղցիները, են., տարբեր, Ու, ասել, ազգեր, Բակո, Հայերն, Սահակյանը | - Վարկանիշ -: 0.0/0