RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Հայաստանը՝ թրաֆիկինգի ծագման երկիր․ աշխատանքային թրաֆիկինգի ուղղությունը Ռուսաստանն է, սեռականը՝ Թուրքիան
 


 


   1in.am

2017թ.-ին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատկանիշներով Հայաստանում հարուցվել է 9 քրեական գործ, որոնցից 3-ը վերաբերում են սեռական շահագործմանը, իսկ 6-ը՝ աշխատանքային։ Սեռական շահագործման դեպքերից մեկը ներքին շահագործման է, իսկ մյուս երկու դեպքով շահագործումը տեղի է ունեցել արտերկրում, մեկը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, մյուսը՝ Թուրքիայում, աշխատանքային շահագործման 6 դեպքերից 2-ը արտագնա շահագործման են (մեկը՝ Ռուսաստանում, մյուսը՝ Վրաստանում), իսկ 4-ը՝ ներքին շահագործման։

Նշված քրեական գործերով տուժող են ճանաչվել 13 անձ, որոնցից 7-ը կին են, իսկ 6-ը՝ անչափահաս։

Իսկ 2016թ.-ին հարուցված է եղել 10 քրեական գործ, որոնցից 7-ը՝ աշխատանքային շահագործման համար։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը ավանդաբար համարվել և այսօր էլ համարվում է թրաֆիքինգի ծագման երկիր։

«Այսինքն՝ այն դեպքերը, երբ թրաֆիքինգի զոհերը հավաքագրվում են Հայաստանում և տեղափոխվում են այլ երկիր շահագործման նպատակով, անհամեմատ ավելի շատ են, քան այն դեպքերը, երբ այլ երկրների քաղաքացիներն են հավաքագրվում այլ երկրներում և տեղափոխում Հայաստան։ Մեր քաղաքացիների աշխատանքային շահագործման դեպքում ուղղությունը մեծամասամբ ՌԴ-ն է, իսկ սեռական շահագործման դեպքում՝ Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները»,- նշեց Վաչե Հովսեփյանը։

Մանրամասն...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (20.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 405 | Տեգեր: թրաֆիկինգի, Թուրքիան, Հայաստանը՝, աշխատանքային, երկիր․, Ռուսաստանն, ուղղությունը, ծագման, սեռականը՝ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...