Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Հայաստանում «օրենքով գողերը» դեմ են գնացել իշխանություններին և արտաքսվել Թուրքիա. primecrime.ru
 
 


   aravot.am

Ռուսական «Պրայմ Քրայմ» գործակալությունը գրում է, որ Հայաստանից Թուրքիա են արտաքսվել երևանցի «օրենքով գողեր» 51-ամյա Ալեքսանդր Մակարյանը (Ալո) և 37-ամյա Նորայր Փիլոյանը (Կոնչո): Նշվում է, որ վերջին տասնամյակում սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի իշխանությունները մեջքով են շրջվել ազգությամբ հայ «օրենքով գողերին», ինչը ըստ էության վրեժ է գողական էլիտայի առանձին անդամների նկատմամբ, որոնք հրաժարվել են վարչակազմի համար «վազվզել»:

Ըստ գործակալության տեղեկությունների, օրերս իշխանություններն իրենց խնամակալության տակ գտնվող «օրենքով գողերից» պահանջել են վերադարձնել «պարտքը» երկարամյա հանգստության համար. այն է, դեմ արտահայտվել, այսինքն` մահվան դատավճիռ կայացնել հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված ընդդիմադիրների նկատմամբ:

Մասնավորապես, նման հրահանգով մեկուսարանի (որտեղ պահվում են ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները) «նայողի» նկատմամբ հանդես են եկել 46-ամյա «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ), ինչպես նաև գյումրեցիներ 48-ամյա Անդրանիկ Սողոյանը (Զապ) և 43-ամյա Սուրեն Ավետիսյանը (Սուրո):

Սակայն երևանյան «բլատկոմիտեն» Ռաֆայել Խոյեցյանի (Աֆո), Սամվել Հարությունյանի (Սամո), ինչպես նաև վերը նշված Ալոյի և Կոնչոյի գլխավորությամբ փորձել են իրենց եղբայրներին բացատրել, թե ինչով են գողական աշխարհի առաջ մեղավոր նրանք, ովքեր պահանջում են կառավարության հրաժարականը, կամ ինչու իրենք պետք է իրենք ներքաշվեն քաղաքական խաղերի մեջ:

Ըստ տարածված լուրերի՝ գողական աշխարհում երկպառակությունը ուղեկցվել է ծեծով և, որոշ տվյալներով, Զապի, Սուրոյի և Կոբա Ռուսթավսկիի կողմից ևս մեկ երևանցի «օրենքով գողի»՝ 36-ամյա Ժիրայր Բրուտյանը լիազորությունների դադարեցմամբ, ով նույնպես հրաժարվել էր մտնել քաղաքական խաղերի մեջ:

Հայաստանում ապրող «օրենքով գողեր» 41-ամյա Մերաբ Կալաշովի, Շաքրոյի զարմիկ և Հայաստանում նրա տեղակալ 40-ամյա Արմեն Մանուկյանի (Սևո)՝ ընդդիմության նկատմամբ ունեցած դիրքորոշման մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ նրանք այդ հարցում դեռ ոչ մի կերպ իրենց չեն դրսևորել:

Սեպտեմբեր, 2016



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 18.12.16 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (18.12.16) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 3518 | Տեգեր: Են, գողերը», արտաքսվել, դեմ, Հայաստանում, primecrime.ru, Թուրքիա., գնացել, «Օրենքով, իշխանություններին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...