Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Հանրայինում կադրային ջարդ է. Նվեր Մնացականյանին հեռացրել են
 
 
Загрузка...


Hraparak.am-ը գրում է՝
 

Տեղեկություն ստացանք, որ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից: Ասում են` նրա «Հարցազրույց» հաղորդումը փակել են, այժմ հաղորդավարը շատ նեղված է: Փորձեցինք այս թեմայով զրուցել վերջինիս հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին: Մեզ հասած տեղեկություններով` սա Հանրային հեռուստաընկերությունում սկսված կադրային ջարդի սկիզբն է, ամեն ինչ դեռ առջեւում է: Բացի «Հարցազրույցից» փակվել են նաեւ այլ հաղորդումներ` «Հանրային օրակարգ», «Տեսանկյուն» եւ այլն: Տեղեկացանք նաեւ, որ առանց որեւէ հիմնավորման աշխատանքից ազատվել է նաեւ մեկնաբան Զարուհի Ռշտունին, ով Գեւորգ Ալթունյանի սանիկն է: Ասում են` տեղի ունեցող փոփոխությունների պատճառով հեռուստաընկերությունում իսկական խուճապ է, չգիտեն` ովքեր կմնան, ովքեր կհեռանան:

Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցած փոփոխությունները համակարգում է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանը: Ավելի վաղ Գեւորգ Ալթունյանը եւս հեռացավ Հանրայինից, իսկ Հ1 եկան Հարություն Հարությունյանը եւ Արտակ Հերիքյանը: 

Հիշեցնենք, որ «Շանթ» հեռուստաընկերության լրագրող եւ մեկնաբան, «Հորիզոն» եւ «Տեսակետ» ծրագրերի վարող Նվեր Մնացականյանը տեղափոխվել էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն 2011թ: Որոշ տեղեկությունների համաձայն` Հանրային հեռուստաընկերությունում Նվեր Մնացականյանի աշխատավարձը հասնում էր մինչեւ 2 մլնի:

Հանուն արդարության պետք է ասել, որ Նվեր Մնացականյանը «Շանթ» հեռուստաընկերությունում ավելի լավ էր նայվում, իսկ Հանրայինում լրիվ վարկաբեկվեց իր իշխանամետ հարցազրույցներով: Այժմ փաստորեն իշխանություններին մատուցած ծառայությունները մոռացվեցին:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (17.11.16)
Դիտումներ: 290 | Տեգեր: ջարդ, կադրային, Են, նվեր, է., հեռացրել, Հանրայինում, Մնացականյանին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...