RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

«Հանուն սկզբունքի» տապալեցին ու ընկան կրակը. Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին կանգնեցրել է փաստի առջև...
 


 


   

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները հայտնվել են բարդ իրավիճակում։ Ընտրական օրենսգրքի տապալումից, պարզվում է, տուժելու է առաջին հերթին հենց ՀՀԿ-ն։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին կանգնեցրել է փաստի առաջ՝ նրանց առջեւ պայման են դրել՝ ով ուզում է ցուցակում լինել, պիտի նաեւ ռեյտինգայինով առաջադրվի։ Այդ թվում՝ «քաղաքական թեւը»․ Արմեն Աշոտյան, Շարմազանով, ՀՀԿ-ական կանայք ու մյուսները, որոնք մինչ օրս խորհրդարանում իրենց տեղն ամրագրել են ռեյտինգայինների ծախսած փողերի ու բերած ձայների հաշվին։

Հիմա նրանք ստիպված են լինելու «թեւերը քշտած»՝ մտնել թեժ պայքարի մեջ, որտեղ պարզ կերեւա, թե ով որքան կշիռ ու հեղինակություն ունի։ Սա արդեն իսկ անհանգստություն է առաջացրել որոշ հանրապետականների շրջանում, որոնք խնդիր ունեն նորից հաջորդ ԱԺ-ում լինելու, բայց, բնականաբար, հասկանում են, որ ռեյտինգայինով գնալը հեշտ բան չէ։ ՀՀԿ-ն այս քայլին ճարահատյալ է գնում, քանի որ նրա համար մշտապես ձայն ապահոված ռեյտինգայիններն այսօր «թռել» են իրենց վրայից՝ անցնելով Նիկոլի կողմը։

Արդյունքում ամեն ինչ մնացել է գաղափարական հանրապետականների փխրուն ուսերին։ Կարճ ասած՝ Ընտրական օրենսգրքի տապալումը, իրականում, ՀՀԿ-ականների շահերից չէր բխում, պարզապես «հանուն սկզբունքի» տապալեցին ու ընկան կրակը»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (01.11.18)
Դիտումներ: 73 | Տեգեր: Սարգսյանը, Ու, կրակը., Սերժ, կանգնեցրել, տապալեցին, «Հանուն, ընկան, ՀՀԿ-ականներին, սկզբունքի» | - Վարկանիշ -: 0.0/0