RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Գորիսի քաղաքապետի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում. Ցուցմունքներ կան
 


 


   

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունում կոնկրետ անձինք ցուցմունք են տվել՝ պատմելով միջադեպի մասին: Մասնավորապես, ականատեսները պատմել են, թե վեճը ծագել է նրանից, որ ավագանու անդամը քաղաքապետին հիշեցրել է նախընտրական խոստումը մանկապարտեզների բուժքույրերի դրույքը կես դրույքից դարձնելու մեկ դրույք:

Քաղաքապետ Առուշ Առուշանյանն ասել է՝ հետո կլուծենք, ավագանու անդամը պնդել է իր բարձրացրած հարցը, որից սկսել է վեճը:

Քաղաքապետը ավագանու անդամին դուրս է հանել նիստերի դահլիճից ու հարվածներ հասցրել դեմքին:

Ըստ էության, առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունը կատարվածին ընթացք կտա, եւ հարուցված քրեական գործը կուղարկվի ՀՔԾ»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (01.11.18)
Դիտումներ: 57 | Տեգեր: Գորիսի, անդամին, Հետաքրքիր, կողմից, ստանում., քաղաքապետի, գործը, ընթացք, ծեծելու, ավագանու | - Վարկանիշ -: 0.0/0