/Լրահոսից - Գլխավոր դատախազ. «Սասնա ծռերից» ոմանք դեռ կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 21.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Գլխավոր դատախազ. «Սասնա ծռերից» ոմանք դեռ կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից
 
 
Загрузка...


«Խոսքը հանցագործության երեք տարբեր կազմերի մասին է` ապօրինի զենք կրելը, շենքեր և շինություններ զավթելը, պատանդներ պահելը։ Վերջին երկու հոդվածը խրախուսիչ նորմեր են սահմանում։ Եթե անձինք կամավոր բաց են թողնում պատանդներին կամ ազատում են շենքերն ու շինությունները, ապա չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, այն դեպքում, եթե նրանց գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»,– ասել է Կոստանյանը «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Նովոստի Արմենիան։

Ըստ նրա, եթե նրանք բաց թողնեն պատանդներին և ազատեն զավթած շենքը, ապա նրանց մեղադրանք կներկայացվի միայն ապօրինի զենք կրելու համար։ Նա հավելել է, որ իրավիճակի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե զինված խումբը հանձնվի ինչքան հնարավոր է շուտ:

Ներկայում խմբի անդամներին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ ՔՕ 219 հոդվածի 3–րդ մասի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235–րդ հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր կամ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ տեղափոխելը) հատկանիշներով։

«Մեկ այլ հարց է ոստիկանի սպանությունը։ Սպանություն հոդվածով քրեական գործ չի հարուցվել։ Երբ պարզենք, թե ով է սպանել ոստիկանին, նրան մեղադրանք կառաջադրվի»,– ասել է Կոստանյանը։

Նա նշել է նաև, որ մինչև իրավիճակի վերջնական հանգուցալուծումն անհնար է սահմանել այն հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվելու, քանի որ զինված խմբի անդամները նոր գործողություններ են կատարում։ Մինչ օրս նաև չի սահմանվել ՊՊԾ գնդում պահվող բուժաշխատողների կարգավիճակը։

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (29.07.16)
Դիտումներ: 312 | Տեգեր: ծռերից», «Սասնա, Են, դեռ, ոմանք, դատախազ., Գլխավոր, խուսափել, քրեական, կարող | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...