Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ղարաբաղը կճանաչվի ներկայիս սահմաններում
 
 
Загрузка...



 
Համաշխարհային վերլուծական հանրությունը փորձում է կանխատեսել, արդյոք Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում տեղի ունեցողը 100-ամյա շրջափուլի ավարտը եւ նորի սկիզբն է, թե ընթացիկ շրջափուլը երկարաժամկետ պատերազմի ներուժ ունի:

 

Սեպտեմբերի 4-5-ին Չինաստանում կայանալու է Մեծ քսանյակի վեհաժողովը, որի շրջանակում կարող են կարեւոր հանդիպումներ կայանալ: Պատահական չէ, որ հենց վեհաժողովից առաջ Սիրիայում իրավիճակը սրվեց, Թուրքիան անպատիժ ներխուժեց այդ երկիր, եւ արդեն խոսում են Սիրիայի հարցով վերջնական պայմանավորվածությունների մասին: Գլխավոր հարցն այն է, թե արդյոք Սիրիայի մասնատում կլինի, թե համաշխարհային առաջնորդները կգերադասեն դեռ չկոտրել պայթյունավտանգ տարածաշրջանի պետական սահմանների հարյուրամյա համակարգը:

 

Թուրքիայի ներխուժումը, Լավրովի եւ Քերիի ինտենսիվ բանակցությունները խոսում են այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, մասնատման որոշումը կայացվել է, եւ «երկրորդ պլանի» դերակատարները՝ Ռուսաստանը, Թուրքիան փորձում են ստանալ իրենց բաժինը: «Առաջատարը», ինչպես ասել է Մարիա Զախարովան, ԱՄՆ-ն է:

 

Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիան ու Ռուսաստանն իրենց բաժինը կստանան եւ դա կներկայացնեն որպես աշխարհքաղաքական հաղթանալ: Եթե մասնատումը տեղի ունենա եւ Լոզանյան համակարգը կոտրվի, դա կնշանակի, որ Թուրքիան ու Ռուսաստանն աշխարհքաղաքական պարտություն են կրել: Որպես «նվեր» Ռուսաստանը կարող է «բարեկամական» Լաթաքիա ստանալ, իսկ Թուրքիան՝ սեպ, որը Սիրիայում կբաժանի քրդական կազմավորումները:

 

Թուրքիայի ներխուժման հարցում համաշխարհային հանրության հանգիստ արձագանքը վկայում է, որ այդ հարցով պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Կարծիք կա, որ այժմ կոնկրետ հարցեր են քննարկվում՝ կապված, օրինակ, խաղաղապահների կազմի հետ:

 

Հայկական մամուլում ակնարկներ են հայտնվում, որ հայկական ուժերը կարող են ռուսական «ստորաբաժանման» կազմում տեղակայվել, օրինակ, Լաթաքիայում եւ հայաբնակ Քեսաբում: Վերջերս Սեյրան Օհանյանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Երեւան կատարած այցի ժամանակ ողջունել է «Սիրիայում Ռուսաստանի մարդասիրական ջանքերը»: Դա գնահատվել է որպես Սիրիայում ապագա «խաղաղապահ» գործողությանը Հայաստանի մասնակցության պատրաստակամություն: Առավել եւս, որ հայ խաղաղապահները ներկայում ՄԱԿ ուժերի կազմում ծառայում են Լիբանանում:

 

Սիրիայի հնարավոր բաժանմանը հայկական զորքի մասնակցությունը միակ բանը չէ, որ կարող է առնչվել հայկական շահերին: 100 տարի առաջ սահմանված պետական սահմանների համակարգի փլուզումը կարող է արմատապես փոխել ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների տրամաբանությունը: Եթե հայ-թուրքական հարաբերությունների մասով փոփոխությունների մեծ հույս չկա, ապա ղարաբաղյան հարցի մասով իրավիճակը կարող է շատ բարենպաստ դառնալ:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (29.08.16)
Դիտումներ: 411 | Տեգեր: սահմաններում, Ղարաբաղը, ներկայիս, կճանաչվի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...