RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Գեղանիստում վեճն ավարտվել է փոխադարձ դանակահարությամբ. մեքենաներով իրար չէին զիջել
 


 


   news.am

Փետրվարի 16-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 1978 թ. ծնված Արամ Խ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը աշխատելիս:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Արամ Խ.-ն Գեղանիստ գյուղի Կենտրոնական ճանապարհի միջնամասում, ավտոմեքենաները վարելու եւ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանել է 1982 թ. ծնված Աշոտ Գ.-ի եւ 1987 թ. ծնված Լեւոն Գ.-ի հետ, ինչի ընթացքում հարվածել են իրար ձեռքերով եւ սուր կտրող-ծակող գործիքով պատճառելով վնասվածքներ:

Նույն օրը, ժամը 21.55-ին, վիճաբանության ընթացքում ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել նաեւ Լեւոն Գ.-ն:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք սուր կտրող-ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (18.02.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 93 | Տեգեր: մեքենաներով, զիջել, դանակահարությամբ., ավարտվել, վեճն, փոխադարձ, իրար, Գեղանիստում, չէին | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |