Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Գազի խնդիր. դա իլի նետ
 
 


   hayeli.am

Վերջին օրերին ակտուալ թեմա է դարձել գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազման հարցը: Խորհրդարանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ չի բացառում, որ սոցիալապես անապահով խավերի համար գազի սակագինը կարող է նվազել մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ մինչև փետրվարի 1-ը:

«Դուք ծանոթ եք վարչապետի առաջարկին սոցիալապես անապահով խավերի և գյուղատնտեսության որոշ ոլորտների համար գազի և էլեկտրաէներգիայի խթանող սակագներ սահմանելու վերաբերյալ: Դրանով պայմանավորված՝ մենք հիմա քննարկումների մեջ ենք: Եվ եթե լինի այն ֆինանսավորման աղբյուրը, որը մեզ անհրաժեշտ է այս խնդիրները լուծելու համար, մենք կգնանք այդ ճանապարհով: Համաձայն «էներգետիկայի մասին» օրենքի` մենք մեր ընդունած որոշումները կարող ենք վերանայել միայն 6 ամիս անցնելու դեպքում: Ես չեմ բացառում, որ մենք մինչև 2017 թվականի հունվարի 1-ը կվերանայենք գազի, իսկ մինչև փետրվարի 1-ը՝ էլեկտրաէներգիայի սակագները»,- հայտարարել է Նազարյանը:

Նրա խոսքից փաստացի հետևում է, որ գազի գնի նվազումը միջպետական գների շրջանակում չի կատարվելու: Ռոբերտ Նազարյանի ասած լրացուցիչ ֆինանսական միջոցները, որոնք հնարավորություն են տալու անապահով խավերի համար սակագինը նվազեցնել, առաջանալու են բոլորովին այլ աղբյուրներից: Խոսքն այս դեպքում, ըստ էության, վարչապետ Կարեն Կարապետյանի տված խոստումը կատարելու մասին է: Հիշեցնեք, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին նիստի ժամանակ Կարապետյանը հայտարարել էր, որ պետք է քայլեր ձեռնարկվեն գազն ու էլեկտրաէներգիան անապահով խավերին ավելի մատչելի գնով մատակարարելու ուղղությամբ: Ընդ որում, սակագնի իջեցումը չպետք է կատարվեր բյուջեի հաշվին:  Հաջորդ տարբերակը մնում է սակագնի ընդհանուր վերանայումը, բայց այստեղ էլ հիմնավորումներ և համապատասխան նախաձեռնություն կարծես  թե չկա:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 29.10.16 | Հեղինակ: hayeli.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (29.10.16) | Հեղինակ: hayeli.am
Դիտումներ: 692 | Տեգեր: դա, Գազի, իլի, խնդիր., նետ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...