Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Գայանե Գասպարյանի ելույթը վրդովեցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին. նրա բարձրախոսն անջատեցին
 
 


   

 

Հանրային գործիչ, ռեժիսոր Գայանե Գասպարյանն այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազատության հրապարակում ղարաբաղցիներին կոչ արեց հեռանալ Երեւանից ու գնալ Ղարաբաղ, ինչը միջադեպի առիթ հանդիսացավ:

«Մարդ չի մնացել Ղարաբաղում, հարգելի ղարաբաղցիներ, մեծից փոքր լքեք Երեւանը, թասիբ ունեցեք ու գնացեք Ղարաբաղ: Գնացեք, պահեք ձեր երկիրը: 10 հազարով երեւանցի տղաների գլուխը դրեցինք Ղարաաբաղի համար ոչ թե որ դուք թողնեիք գնայինք, այլ մնայիք ու պահեիք»,- իր ելույթում ասաց Գայանե Գասպարյանը:

Տիկնոջ ելույթը վրդովեցրեց շատերին: Հավաքվածները սկսեցին սուլել, իսկ կազմակերպիչները փորձեցին ընդհատել նրա խոսքը՝ մոտենալով նրան, ապա անջատեցին բարձրախոսը, հեռացրին նրան բեմահարթակից:

Գայանե Գասպարյանը մինչեւ այդ էլ հայտարարեց, որ պետք է հանրահավաքներ անել ոչ թե յուրաքանչյուր ուրբաթ, այլ ամեն օր: Կազմակերպիչները, սակայն, ելույթից հետո հայտարարեցին, որ իրենց պլաններում ոչինչ չեն փոխվել, դա միայն Գայանե Գասպարյանի նախաձեռնությունն է:

Նշենք, որ Ազատության հրապարակում ընթանում է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի հերթական հանրահավաքը, որի ավարտին նախատեսված է երթ դեպի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 27.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (27.08.16)
Դիտումներ: 429 | Տեգեր: հրապարակում, ելույթը, Ազատության, հավաքվածներին., Գայանե, Գասպարյանի, անջատեցին, նրա, բարձրախոսն, վրդովեցրեց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...