/Լրահոսից - Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետն ի՞նչ կապ ունի մահվան ելքով վրաերթի հետ. ՖՈՏՈ Shamshyan.com" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետն ի՞նչ կապ ունի մահվան ելքով վրաերթի հետ. ՖՈՏՈ
 
 
Загрузка...



Օգոստոսի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Mercedes S500 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը, որը կլինի մոտ 50 տարեկան տղամարդ՝ տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:

Մինչ ոստիկանների և քննիչների ժամանումը՝ ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները և միայն քննչական վարչության պետի տեղակալ Ա. Վանյանի միջամտության արդյունքում բեռնախցիկում հայտնաբերվեց համարանիշները՝ 08 CC 008: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է նաև տեխնիկական անձնագիր և վկայական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Քննիչ Գ. Թադևոսյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում է գտնվում Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետը, ով իր աշխատակիցների և Mercedes-ի վարորդի հետ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, սակայն նա մահացել է:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (03.08.16) | Հեղինակ: Shamshyan.com W
Դիտումներ: 720 | Տեգեր: մահվան, Ի՞նչ, ելքով, Ծառուկյանի, կապ, անվտանգության, պետն, վրաերթի, ունի, Գագիկ | - Վարկանիշ -: 0.0/0