Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

ՖՈՏՈ. Առեղծվածային դեպք Երևանում. բենզալցակայանում հայտնաբերվել է տղամարդու դի
 


 


   

Այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Միկա» բենզալցակայանում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 70-75 տարեկան տղամարդու դի: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:



Մանրամասները`  այստեղ



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 06.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (06.07.18)
Դիտումներ: 465 | Տեգեր: Երևանում., տղամարդու, բենզալցակայանում, ՖՈՏՈ., առեղծվածային, դեպք, դի, հայտնաբերվել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...