Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


«Եվ ոստիկանին ենք ճանաչում, և ծամոնը բերանի մեջ լղլղկացնող պապային… »
 
 
Загрузка...




Երեխան վախենում է ոստիկանից. Ի վերջո ինչպես էլ մեկնաբանենք հոր խոսքը, այդպես է ստացվում. – Հրապարակ գալուց առաջ իմ 4-ամյա երեխան ինձ հարց է տվել՝ «Հրապարակ գնալուց բա որ իրեն ոստիկանները բռնե՞ն»: Հիմա ուզում եմ, որ քիչ հեռու կանգնած ոստիկանը մոտենա ու սեղմի որդուս ձեռքը, որպեսզի նա միշտ բարի հիշի մեր ոստիկաններին… Զարմանալի չէ, որ վերադասի հետ խորհրդակցելուց հետո մի այլ ոստիկան մոտեցավ երեխային, գրկեց: Սա մեկ անգամ ևս վկայում է, որ ոստիկանն անգամ ինքնուրույն չէ՝ քիթը սրբելուց: Հիմա տեսնենք ինչ կարծիք ունեն ոստիկանի մասին մյուսները: Փորձել եմ ընդգրկել տարբեր խմբերի կարծիքներ. Շողեր Վիրաբյան Վերջին օրերի դեպքերը հեռուստացույցով էլ, համակարգչով էլ տեսան նաև փոքրերը: Քրոջս տասնամյա թոռնիկը բակում խաղալիս անզգույշ էր եղել ու վնասել ոտքը: Տարել էին հիվանդանոց, երկու կար դրել ոտքին, վիրակապել ու բերել տուն: Հաջորդ օրը փոքրիկ Ռուզանը սենյակում խաղալիս տեսավ, որ իրենց բակ մտան երկու ոստիկան ու մոր հարցին պատասխանեցին, որ եկել են փոքրիկ Ռուզանի հարցով: Աղջնակը չիմանալով, որ դա պարզապես ստուգում է, թե երեխան ինչպես է ընկել, շնչասպառ վազեց հոր մուտ ու գունատված շշնջաց. – Պապ ջան, խնդրում եմ, ինձ թաքցրու: Ոստիկանները եկել են իմ ետևից: Հ.Գ. Ուրիշ ի՞նչ: Ոչինչ:.

Նազիկ Երանոսյան-Մկրտչյան Իմ դաժան պատմությունը պատմեմ…Այն օրը, երբ ԱԱԾ-ն վերջնաժամկետ տվեց Ծռերին, մոտեցա համակարգչին ու ահուդողով նայում եմ ուղիղ եթերը: Մեկ էլ հո պայթյուն, կրակահերթ, գոռոց,սարսափելի ձայներ ու նայում եմ էկրանին բան չի երևում: Սիրտս մրմռաց, ասեցի իրար սպանեցին, սիրտս լցվեց, աչքերիցս գնում է, ախուվախս կապել եմ, մեկ էլ տղաս եկավ այդ սենյակ, թե՝ մամ, էդ համակարգչային կռիվ խաղի ձայներն են, խաղով պատուհանը ծալել էին, ես էլ չեմ տեսել …. Մենակ տեսնեիք իմ վիճակը, ինչ դժոխքով անցա, մենակ ես իմացա…

Արա Պապյան Այսօր մտա խանութ հաց առնելու: Քիչ հետո ոստիկանության մի փոխգնդապետ մտավ 7-8 տարեկան տղայի հետ: Մի երկու րոպեից ինձ բռնացրի նրա վրա, որ ինչ ատելությամբ եմ նայում ոստիկանին: Լավ չի, հեչ լավ չի: Իհարկե լավ չի, անգամ ամոթ է ու ոչ հայրենասիրական: Բայց ինչ անեմ, ինքնըստինքյան է ստացվում:

Nelly Tadevosyan Էսօր ես էլ նույնն էի զգում …հրապարակի շատրվանների մոտ կանգնած էին… մի ժամանակ մտածում էի ոստիկան դառնալ: ի՜նչ լավ ա մերոնք հետ պահեցին:

Laura Arakelyan Ինչ լավ է, ես միլիցու մամա չեմ: Ամոթից կմեռնեի:

Լեւոն Զաքարյան Արա ընդեղ էյ, սկզբից թողին գնացին, հետո եկան, թե բա երեխու ձեռքը ուզում եմ բռնեմ:

Yeva Adamyan Ախր մեր Երևանում բոլորը իրար ճանաչում են ու Ազատության հրապարակում ասօրվա ՙ«Բարի ոստիկան» ներկայացումը տեղում գրվեց սառույցին… Եվ ոստիկանին ենք ճանաչում, և ծամոնը բերանի մեջ լղլղկացնող պապային… անուն-ազգանունով: ճճճ Սթափվեք, գժուկներ Քիչ չէին կատակները բարի ոստիկանի առթիվ.

Mark Antonio Աչքիս` Ազատության հրապարակը ուզում են վերածել Թատերական հրապարակի


Ամբողջական նյութը՝ այստեղ: 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (05.08.16)
Դիտումներ: 595 | Տեգեր: պապային…, լղլղկացնող, մեջ, ոստիկանին, «Եվ, բերանի, ծամոնը, ճանաչում, ենք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...