Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Ես ոչ մի ընկեր չեմ կորցրել․ Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին
 


 


   armlur.am

«Ամեն առավոտ արթնանալիս ինքս ինձ հարց եմ տալիս՝ այն, ինչ կատարվեց Հայաստանում, երա՞զ էր, թե՞ իրականություն: Անկեղծ եմ ասում` մինչեւ այսօր էլ չեմ հավատում, որ իրականություն է: Չէի սպասում, որ կապրեմ նոր Հայաստանում: Կարծում եմ՝ այս փուլում քաղաքացիներիցս ամեն մեկը շատ բան կարող է անել իր տեղում: Օրինակ՝ կարող է ՀԴՄ պահանջել: Սա փոքրիկ օրինակ է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երաժիշտ, երգահան, «Էմփիրեյ» ռոք խմբի ստեղնահար Գիսանե Պալյանը, որը մշտապես եղել է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական շարժման մեջ:

Այս ընթացքում, սակայն, մենք նկատել ենք, որ Գիսանե Պալյանը իր քաղաքական հայացքների պատճառով ֆեսյբուքյան դիսկուրսների մեջ է ներքաշվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ: Նա չի թաքցնում իր ակնհայտ համակրանքը Փաշինյանի կառավարության անդամների հանդեպ եւ պարբերաբար քննադատության է ենթարկում ՀՀԿ-ականների քայլերը՝ իր շուրջը համախմբելով մի շարք օգտատերերի: Շուշան Պետրոսյանն էլ նմանատիպ մի առիթի դեպքում Գիսանե Պալյանին կոչ էր արել վայելել իր աստղային ժամը:

«Ժողովուրդ»-ը Գիսանեից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս այս ընթացքում հասցրեց կորցնել ընկերներ. «Իմ գիտակցական կյանքի առաջին իսկ օրերից եղել եմ ընդդիմադիր: Գուցե ի ցույց չեմ դրել հայացքներս, բայց միշտ պայքարել եմ անարդարությունների դեմ: Ես այս ընթացքում ոչ մի ընկեր չեմ կորցրել, քանի որ մտերիմներս ինձ նման են մտածել, գուցե որոշ ծանոթներ, այդ թվում՝ Ձեր նշած գործիչը, այո՛, այլ տեսակետ են ունեցել: Բայց կա մեկ օբյեկտիվ իրականություն. նախորդ իշխանության օրոք երկիրը գտնվում էր ծանր վիճակում, եւ դա կուրորեն հերքելը մանկամտություն է»,-պատասխանեց երգահանը:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 01.06.18 | Հեղինակ: armlur.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (01.06.18) | Հեղինակ: armlur.am
Դիտումներ: 5524 | Տեգեր: Ես, Շուշան, Մի, չեմ, Պալյանը՝, ընկեր, Գիսանե, Ոչ, կորցրել․, Պետրոսյանի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...