/Լրահոսից - Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին, որ լինի վարչապետ. Սեյրան Սարոյան News.am" />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին, որ լինի վարչապետ. Սեյրան Սարոյան
 


 


   News.am

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պնդել է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի առաջնորդ է: Նա հիշեցրեց, որ հիմա էլ Ալիեւը Երեւանն է ուզում, ինչի համար էլ կարեւոր է, որ Սերժ Սարգսյանը մնա երկրի առաջնորդ:

Դիտարկմանը` Ալիեւը միշտ էլ ուզել է Երեւանն, ասաց. «Ես տենց բան չեմ իմացել, որ միշտ ուզել ա, եթե դուք իմացել եք, ես չեմ իմացել»:

Հարցին`փաստորեն Ալիեւի «ինադո՞ւ» է Սերժ Սարգսյանը մնում, նա պատասխանեց. «Պրիչոմ տուտ Ալիեւը: Այսինքն, եթե Ալիեւը չլիներ Սերժ Սարգսյանը մեզ պետք չէ՞ր գալու: Տենց մարդ հարյուր հատ ունենք, հա՞ էս երկրում, տենց նախագահ ունե՞նք: Դու որպես հայ քեզի լավ չես զգո՞ւմ, որ մեր նախագահն էդ միջազգային հանրության դեմ, ելույթ ա ունենում ու ճիշտ ձեւով ներկայացնում ա մեր պետությունը, քեզ դուր չի՞ գալիս, դու քեզի որպես տղա ուժեղ չես զգո՞ւմ»:

Անդրադառնալով արտագաղթին, Սարոյանն ասաց. «կեթան էլ, կգան էլ էլի: Գալիս էլ են»: Իսկ դիտարկմանը` ինչպես է ստացվում, որ միայն իշխանության ներկայացուցիչներն են տեսնում գալը, նա ասաց. «Արա գնա աէրոպորտ, գնա դու էլ կտենաս: Ես էնքան ընկերներ ունեմ երեխեք ջան, դրա համար ասում եմ, օդի մեջից, ստից չեմ խոսում: Իրոք, էթում էլ են, գալիս էն էլ: Հլը գնա Մարտունի տես սաղ տղամարդիկ տունն են: Էթում են փող են աշխատում գալիս են»:

Ինչ վերաբերում է Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը, որ մարդիկ չհեռանան, Սեյրան Սարոյանն ասաց. «Էդ էլ ենք անում: Դու գիտես հիմա բանվոր ճարելը հեշտ ա, հա՞, հլը գնա մի հատ շինարարություն արա, ընկի բանվոր ման արի, ուզի ճարես, թե կարենաս ճարես գլուխդ կգովաս»:

Նորից անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետ լինելուն, Սարոյանը նշեց. «Լսեք նորից եմ ասում` մենք լավ ղեկավար չենք սիրում, էս ազգը դրա համար էլ միշտ քաշված ա, մենք մեր ամենաուժեղ տղերքին, ամենաուժեղ թագավորներին միշտ մեր ձեռով ենք սպանել, հայի ձեռով կամ վարի ենք տվել կամ փչացրել ենք:

Իմ ասածն էդ ա` համ լավին ենք փնովում. համ վատին, հասկանո՞ւմ եք: Որ պատրաստված չլինել նա, ես էլ ձեր հետ կասեի սենց ա, նենց ա, բայց էսօր ինձ հարց եք տալիս՝ կարո՞ղ ա լինի, ես շատ գիտեմ կլնի թե չէ, էդ մարդն իրոք ոչ մի բան էլ չի ուզում, բայց ես ինքս որպես հայ տղա հայ, մարդ տենց եմ ուզում»,- ասաց նա, ապա հավելեց. «Իմ համար, իմ մտածելակերպով Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, գեներալ Սարոյանն ասաց, որի չի ասել, թե վարչապետը վատ է աշխատում: «Չէ. ես տենց բա՞ն ասեցի: Նա շատ լավ էկանամիստ ա, բայց մենք ղարաբաղյան խնդիր ունենք, էդ խնդրի մասին ո՞վ էքուց պիտի էթա միջազգային ատյաններում վիճաբանության մեջ մտնի` ո՞վ»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է որ չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Կարող ա էսի տղայական բազառ ա, որ պիտի խոսքն անպայման մինչեւ վերջ անի: Այ մարդ քաղաքականություն ա, կյանք ա, փոխվում ա, այ քեզի բան: Հենա տենց լինի` ով ինչ ասես խոսում ա` էսօր էս յանից են խոսում, վաղը էն յանից»:

Նա հավելեց, որ եթե Սերժ Սարգսյանը չցանկանա առաջադրվել վարչապետի պաշտոնում ինքը կհամոզի. «Ես կարող ա համոզեմ, միտինգ չեմ անի, բացի իրենից չեմ էլ մտածում ուրիշ թեկնածուի մասին, իրոք անկեղծ եմ ասում»:

Սարոյանը չցանկացավ խոսել մի շարք դեղերի դեղատոմսով ձեռք բերելու մասին. «Էդ հաջողակին մի բերեք կպցրեք ինձ, ես հավես չունեմ»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (03.03.18) | Հեղինակ: News.am
Դիտումներ: 147 | Տեգեր: լինի, վարչապետ., կհամոզեմ, Սարգսյանին, Սերժ, Սարոյան, Սեյրան, Ես, որ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |