Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


«Ես հիվանդանոցում եմ, մնացածը բանտերում են, ինչո՞ւ չստացվեց». Եղիշե Պետրոսյան
 
 
Загрузка...


 

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ասել էր, որ Ազատության հրապարակում խնդիր էր դրված հարթակը չկուսակցականացնել, «հետեւաբար ես եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով կուսակցականներ, չպետք է լինեինք հարթակում»: Նա ասել էր, որ իր համար հանելուկային մնաց Ալբերտ Բաղդասարյանի հայտնվելը եւ նախաձեռնություն վերցնելը, որը խորհրդակցում էր քաղաքական տարբեր ուժերի հետ, բայց ոչ իր հետ. «Ո՞վ էր հրավիրել Բաղդասարյանին: Նրան ներկայացրեց Ենիգոմշյանը այդ օրվա հանրահավաքին ու, ճիշտն ասած, այդ օրվանից հետո հարթակի ձեւավորման սկզբունքը չգիտեմ թե ինչպես է եղել»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում, մեր հարցին՝ եղե՞լ է պայմանավորվածություն, թե ովքեր պետք է հարթակ բարձրանան, ովքեր՝ ոչ, ու ինչ սկզբունքով է կազմվել այդ հարթակը, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը, որը նույնպես հարթակում է եղել, պատասխանեց. «Հակաճգնաժամային խորհուրդը մտածված էր, որ ոչ մի կուսակցության շահեր այնտեղ չպետք է հետապնդվի: Դա միանշանակ այդպես էր, ապակուսակցական պետք է լիներ: Նախաձեռնության հեղինակը հենց Ալբերտ Բաղդասարյանն է եղել, եւ իր քայլերում ես ոչ մի կուսակցականի քայլ չեմ տեսել: Եթե ես տեսնեի, առաջինը ես կսաստեի, որովհետեւ կուսակցությունները բավականին զզվեցրել են մեր ժողովրդին»:

Մեր դիտարկմանը, որ իր ելույթում Ալբերտ Բաղդասարյանն անընդհատ հրավերք էր անում կուսակցություններին, որ եկեք միացեք, այդ դեպքում, եթե ապակուսակցական հարթակ է եղել, ինչո՞ւ էին հրավիրում՝ նա պատասխանեց. «Այո, հրավիրում էր, բայց ասում էր՝ օրինակ, Նիկոլ Փաշինյան, դուք էլ կարող եք մասնակցել, բայց որպես Փաշինյան, ոչ որպես Քաղաքացիական պայմանագիր: Հրավիրել է որպես մարդ, որն ունի հեղինակություն: Նույն ձեւով Փոստանջյանին են հրավիրել: Մենք ի սկզբանե այդպես էլ որոշել էինք, որ սա հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդ է, որի նպատակն է կոնսոլիդացնել ժողովրդին, այս ամեն ինչը բերել քաղաքական միջավայր: Պահանջները շատ հստակ դրվի, ոչ թե տարվի 2017-ի ընտրությունների թեման»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ չստացվեց ըստ Ձեզ՝ նա պատասխանեց. «Չստացվեց, որովհետեւ ես հիվանդանոցում եմ, մնացածը բանտերում են: Ինչո՞ւ չստացվեց՝ ստացվեց: Բա այդքան ժողովուրդը ինչու բարձացավ ոտքի»:

Ըստ նրա, իշխանությունը այդ մի բանը գիտի մենակ՝ բիրտ մեթոդներով հանրահավաք ցրի, ուրիշ բան չգիտի:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.16)
Դիտումներ: 172 | Տեգեր: Են, չստացվեց»., բանտերում, մնացածը, «Ես, Եղիշե, Պետրոսյան, Ինչո՞ւ, եմ, հիվանդանոցում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...