Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Երկրորդ Նադեժդա Սարգսյան էլ չի լինելու․ Վերջին հրաժեշտը՝ սիրված երգչուհուն
 


 


   1in.am

Երևանի Կոնդ թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ հուլիսի 4-ին, տեղի ունեցավ Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը:

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը եկել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Նադյային, ինչպես իրեն ընկերներն էին ներկայացնում, բոլորը որպես վառ անհատականություն են հիշում:

Նաիրի բժշկական կենտրոնում՝ հուլիսի 2-ին, երկարատև ծանր հիվանդությունից մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Նադեժդա Սարգսյանը 1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ.` «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1978-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, 1992 թվականից, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։

1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» և այլն։ 2008-2009 թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։ Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։ Երգացանկում են՝ Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երգերից:

Նադեժդա Սարգսյանը 63 տարեկան էր:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 05.07.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (05.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 5735 | Տեգեր: լինելու․, Սարգսյան, երգչուհուն, Նադեժդա, հրաժեշտը՝, վերջին, ՍԻՐՎԱԾ, չի, երկրորդ, էլ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...