Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Երկու ամսում մոտ 42 մլն դոլար է հետ բերվել․ Նիկոլ Փաշինյան
 


 


   civilnet.am

Կառավարության հուլիսի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու ամսում վերականգնվել է մոտ 42 մլն դոլար։

«Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում միայն հարկային պարտավորությունների մասով հուլիս 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20,622 մլրդ դրամի վնաս կամ չվճարված հարկ, այսինքն՝ մոտ 42 մլն դոլար՝ երկու ամսում, որից կես ամիսը ծախսվել է կազմակերպչական աշխատանքների վրա»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ բյուջեում այդ թիվը չի արտահայտվում, սակայն այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ դա ԱԱԾ, ՊԵԿ, Ոստիկանության համատեղ ջանքերով, ՊԵԿ քննչական ու նախաքննչական աշխատանքների համատեղ ջանքերով իրականացված աշխատանք է։  

Փաշինյանը նշեց, որ ստուգումների արդյունքում, երբ ակտերը կվերջնականանան, մասնավոր ընկերությունների հաշիվներից գումարները, որ այսօր էլ արդեն կալանքի տակ են և պետության վերահսկողության տակ, փաստացի կտեղափոխվեն պետական բյուջե։



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 10.07.18 | Հեղինակ: civilnet.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.07.18) | Հեղինակ: civilnet.am
Դիտումներ: 917 | Տեգեր: Փաշինյան, բերվել․, հետ, երկու, 42, մլն, դոլար, մոտ, Նիկոլ, ամսում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...