Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Երկնքի ու երկրի միջև. Հայաստանում կհայտնվի աշխարհի ամենաերկար zip line-ը (ֆոտո)
 
 
Загрузка...


Մարդիկ դեռ հին ժամանակներից օգտագործում են ճոպաններ գետերի ու կիրճերի վրայով անցնելու համար: Այսպես են հայտնվել ճոպանուղիները ու zip line–երը, կամ տրոլեյները: Անցած դարի վերջից տրոլեյները հետզհետե կորցրեցին իրենց գործնական նշանակությունը ու վերածվեցին ատրակցիոնի: Հիմա աշխարհում ավելի քան 700 զանազան զիփլայններ կան: Լավագույնի կոչման համար պայքարում են Կոստա Ռիկայի, Նոր Զելանդիայի, Հաիթիի, Քալիֆորնիայի, ՀԱՀ-ի, Ֆիլիպինների, Մեծ Բրիտանիայի զիփլայնները: Էքստրիմի սիրահարներին առաջարկում են մի քանի հարյուր մետրից մինչեւ մեկուկես կիլոմետր անցնել կիրճերի, անտառների ու ջրերի վրայով՝ մինչեւ 160 կմ ժամ արագությամբ (ֆոտոռեպորտաժ)

Մեկ տարի առաջ Հայաստանում հայտնվեց Yell Extreme Park–ը: Այն ունիկալ է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար, իսկ ապագայում այն մտադիր է հավակնել աշխարհի ամենաերկար զիփլայնի կոչմանը:

« Yell Extreme Park նախագիծը առաջին հերթին ուղղված է զբոսաշրջության զարգացումը խթանելուն: Մասնավորապես այն նախատեսված է այն զբոսաշրջիկների համար, որոնք հետաքրքրված են հանգստի ակտիվ տեսակներով»- NEWS.am –ին տված հարցազրույցում պատմել է Yell Extreme Park -ի տնօրեն Տիգրան Չիբուխյանը:

Yell Extreme Park –ը գտնվում է Ենոքավանում՝ Իջեւանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ գործում է տաքսի ծառայություն, կարելի է նաեւ սեփական մեքենայով գալ: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ չնայած ճանապարհի մեծ մասը ասֆալտապատ է, բայց վերջին մի քանի կիլոմետրերը գրունտային ճանապարհ է: Yell Extreme Park-ը գտնվում է բլրի գագաթին՝ շրջապատված անտառներով ու խորը կիրճերով:

«Ընդհանուր առմամբ տարածաշրջանում ոչ միայն նման երկարության ու բարձրության զիփլայն չկա, այլեւ նման էստրիմ -պարկ: Մենք փորձել ենք ստեղծել մի վայր, որտեղ էքստրիմի սիրահարները կգտնեն ամեն ինչ միանգամից ու ստիպված չեն լինի ամբողջ երկրով մեկ ճամփորդել: Այսուհետ մեզ մոտ հնարավոր կլինի թչ միայն զիփլայնով այլեւ պարապլանով թռչել, փորձել ուժերը Rope Park –ում (ճոպանային պարկ), մասնակցել ձիարշավների ու Off-road –երի, նաեւ Paintball խաղալ»,- ասում է Տիգրան Չիբուխյանը:

Առաջ անցնելով՝ նկատենք, որ էստրիմի սիրահարներին խորհուրդ չէինք տա բոլոր ծառայություններից միանգամից օգտվել. Յուրաքանչյուր տեսակից ստացվող տպավորությունն շատ վառ է, իսկ մասնակցությունն էլ հոգեկան ու ֆիզիկական ուժեր է պահանջում: Այնպես որ ավելի լավ է մի քանի անգամ այցելել Yell Extreme Park, կամ էլ մի քանի օրով բնակություն հաստատել մոտակայքում գտնվող հանգստի տներում

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (27.08.16)
Դիտումներ: 337 | Տեգեր: ամենաերկար, կհայտնվի, Երկնքի, երկրի, Հայաստանում, Ու, line-ը, zip, ԱՇԽԱՐՀԻ, միջեւ. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...