RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Երկիր Ծիրանիի արածը խուլիգանություն էր. Վարդազարյանը վատացել է և հոտից, և իրավիճակից
 


 


   armtimes.com

Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել էր եւ սրտի տագնապով տեղափոխվել էր Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա: Այսօր «Հայկական ժանմանակ»-ի  հետ զրույցում երաժիշտն ասաց, որ արդեն տանն է, առողջական վիճակը՝ բավարար է, սակայն չի ցանկանում հիշել տեղի ունեցած միջադեպը:

Նա ասաց, որ միայն այդ մասին հիշելուց նորից վատանում է, եւ առողջությունն էլ չի ներում, որ խոսի: «Երեք հատ ստենդ ունեմ, այդ իրավիճակն իմ վրա շատ վատ անդրադարձավ և պարզվեց՝ ինձ մոտ ստենոկարդիկ սպազմ էր, բայց շնորհիվ Նորքի հիվանդանոցի, հիմա արդեն տանն եմ»,- հայտնեց Մարտին Վարդազարյանը:

Մեր այն հարցին, թե վերջինիս ինքնազգացողության պատճառը արդյո՞ք  Երկիր ծիրանիի բերած Նուբարաշենի կոյուղաջրի հոտն էր, թե՞ ստեղծված լարված իրավիճակը, Վարդազարյանն ասաց. «Վատ զգացի եւ՛ հոտից, եւ՛ ստեղծված իրավիճակից»,-նշելով, որ ծեծուջարդն էլ պակաս վատ չի անդրադարձել:

Երաժիշտը Երկիր ծիրանիի վարքը որակեց խուլիգանություն: Իսկ մեր այն հարցին արդո՞ք կանաց ծեծի ենթարկող տղամարդկանց վարքը նույնպես խուլիգանություն չէր, Վարդազարյանն ասաց, որ կռիվը սկսողն էլ, առաջին ապտակ հասցնողն էլ կին է եղել, որով ամեն ինչ ասվում է:

«Նորից եմ կրկնում, դա ինձ վրա  շատ վատ անդրադարձավ, այդ վիճակից ստենոկարդիկ վիճակ եղավ ինձ մոտ»,- ասաց նա եւ նշեց, որ չի ցանկանում այլևս ոչ մի հարցի պատասխանել՝ ուժերը խնայում է ավելի արժանի թեմաների մասին խոսելու համար:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (18.02.18) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 125 | Տեգեր: վատացել, Ծիրանիի, էր., խուլիգանություն, հոտից, Վարդազարյանը, երկիր, իրավիճակից, արածը | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |