RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Երեւանում մարտի 31-ին կլինի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ
 


 


   news.am

Երեւանում մարտի 31-ը սահմանվել որպես համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ:

«Արդեն իսկ սկսեք նախապատրաստական աշխատանքներ տանել մասսայական ծառատունկերի վայրերն ընտրելու, ինչպես նաեւ անհրաժեշտ տնկիներ եւ տեխնիկական միջոցներ ապահովելու ուղղությամբ: Համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի մասին իրազեկեք նաեւ մեր համաքաղաքացիներին եւ պետական ու մասնավոր մեր բոլոր գործընկեր կառույցներին: Ի դեպ, հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարիներին բարի ավանդույթ է ձեւավորվել, որ գարնանային ծառատունկին իրենց մասնակցությունն են ունենում նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, նրանց եւս անպայման տեղեկացրեք այս մասին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ շարունակել բակերում, այգիներում եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներում ներքին շաբաթօրյակները:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.03.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 171 | Տեգեր: մարտի, համաքաղաքային, շաբաթօրյակ, Երեւանում, ծառատունկ, կլինի, 31-ին | - Վարկանիշ -: 0.0/0