Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Էրդողանը, Պուտինը և բռնապետերի ամուր կապերը
 
 
Загрузка...


 


«Ի տարբերություն Թուրքիայի նախագահ Էրդողանի, ով մասսայաբար ձերբակալում եւ հեռացնում է իր հակառակորդներին, ռուսաստանցի նախագահ Պուտինը միշտ կիրառել է թիրախային բռնության մեթոդը»,- The Washington Post հանդեսում գրում է քաղաքագետ Էնն Էփլբաումը:

«Լրագրողներին ահաբեկելու նպատակով նա հետեւում է, թե ինչպես են ժամանակ առ ժամանակ սպանում նրանցից մեկին: Օլիգարխներին վախեցնելու համար նրանցից որեւէ մեկին նա 10 տարով ուղարկում է կալանավայր: Նա վերահսկում է տնտեսությունը հանցավոր համակարգի միջնորդությամբ եւ հսկայական ծավալների հասնող «ատկատներով»»,-նշում է հոդվածագիրը:

«Սակայն, եւ Էրդողանին, եւ Պուտինին մերձավորների շրջապատ է անհրաժեշտ: Նրանք երկուսն էլ հիվանդագին կերպով վախենում են անտեսանելի թշնամիներից: Երկուսն էլ  հասկանում են, որ ժողովուրդների զգալի մասն իրենց չի համակրում: Երկուսն էլ գիտակցում են, որ գիտնականներն ու մտավորականներն ընդդիմանալու են իրենց՝ անգամ փակ բերաններով: Երկուսն էլ հասկանում են, որ իրենց անձնական իշխանության ամենավտանգավոր սպառնալիքները գաղափարներն ու գործերն են՝ օրենքի իշխանությունը, դատարանների անկախությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները»:

 


 

«Աշխարհաքաղաքական, ռազմական եւ անգամ պատմական հաշվարկները Ռուսաստանին եւ Թուրքիային պետք է վերածեին ախոյանների, սակայն հիմա հակառակ գործընթացն է: Եթե Թուրքիան ժողովրդավարություն դավաներ, Էրդողանը կխնդրեր արեւմտյան դաշնակիցներին օգնել իրեն Ռուսաստանի դեմ առճակատման ժամանակ: Սակայն Արեւմուտքի հետ շփումը ենթադրում է շփում արեւմտյան գաղափարների հետ: Հենվել Արեւմուտքի վրա, նշանակում է հենվել այն երկրների վրա, որոնք իրավական համակարգեր ունեն, եւ այդ երկրները կարող են աջակցել այն անձանց, ովքեր, ըստ Էրդողանի, արժանի են բանտարկության»,-գրում է հեղինակը:

«Մենք կարող ենք միշտ պնդել, որ այս ցինիկ աշխարհում ԱՄՆ-ն եւ Եվրոպան պետք է ձգտեն պրագմատիկ քաղաքական նպատակների եւ ֆինանսական շահերի իրացման, կարող ենք պնդել, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցել սառը հաշվարկների վրա: Իսկ բռնապետերը նախընտրում են մեկմեկու՝ ի հակադրություն մյուսների՝ առավելապես ժողովրդավարների»,-եզրափակում է Էփլբաումը:

Աղբյուր՝ The Washington Post



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (14.08.16)
Դիտումներ: 214 | Տեգեր: կապերը, բռնապետերի, Պուտինը, Էրդողանը, ամուր | - Վարկանիշ -: 0.0/0