Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


«Երևանյան իրադարձությունները` բռնությունն ու այդ բռնության ճնշումը, եթե ոչ՝ ոգեշնչված, ապա՝ քաջալերված էին Մոսկվայի կողմից». Փոլ Գոբլ
 
 
Загрузка...


 

«Մոսկվան ջանում է զրկել Երևանին ընտրության հնարավորությունից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Պետքարտուղարի հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը՝ անդրադառնալով երևանյան երկշաբաթյա դրամատիկ իրադարձությունների պատճառներին:

Նա նշեց, որ Հայաստանում մշտապես եղել են մարդիկ, ովքեր չեն ցանկացել աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ որևէ քայլի:

Սակայն, Գոբլի կարծիքով, այնուամենայնիվ որոշ զարգացումներ վերջին ամիսների ընթացքում, այդ թվում՝ ապրիլյան քառօրյա պատերազմը, մեծ դերակատարություն ունեցան Երևանում ստեղծված իրավիճակի հարցում, դրանք ստեղծեցին մի իրավիճակ, որն էլ ավելի մեծ անկայունության մղեց Հայաստանին, քան նախկինում:

«Դրանցից առաջինը վերջին իրադարձություններն էին Թուրքիայում և Անկարայի շրջադարձը ՌԴ իշխանությունների հետ՝ համարյա թե ռազմական առճակատումից ավելի բարեկամական հարաբերությունների:

Երկրորդը՝ ՌԴ իշխանության աճող ցանկությունը՝ Ադրբեջանին տեսնել Հարավային Կովկասում իր գլխավոր գործընկերը: Երրորդ պատճառը՝ ՀՀ Կառավարության շարքերում գտնվող մարդկանց աճող ցանկությունը՝ ավելի լավ հարաբերություններ և կապեր ունենալ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ: Իմ խորին համոզմամբ՝ Մոսկվան մշտապես կարծել է, որ Հայաստանը կմնա ռուսական ուղեծրում՝ մտածելով, որ պատմականորեն հայերը շրջապատված են եղել թուրքերով, խնդիրներով, որ նրանք ընտրության հնարավորություն չունեն, բայց վերջին փոփոխությունները միջազգային զարգացումներում ստիպեցին ոմանց ՀՀ-ում պատրաստվել հայացքն ուղղել դեպի Արևմուտք՝ փնտրելով հարաբերությունների նոր վեկտոր:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (05.08.16)
Դիտումներ: 234 | Տեգեր: Եթե, իրադարձությունները, այդ, Ու, ոչ՝, ոգեշնչված, բռնության, բռնությունն, «Երևանյան, ճնշումը | - Վարկանիշ -: 0.0/0