Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ձմեռն իր ողջ խստությամբ դեկտեմբերի 14-ին գալիս է Հայաստան. Գագիկ Սուրենյան
 
 


   

«Դեկտեմբերի 13-ին Հայաստանը գտնվել է Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, բարձրադիր վայրերում՝ ձյան, իսկ ցածրադիր վայրերում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Դեկտեմբերի 14-ին այդ ցիկլոնին հյուսիս-արևմուտիքց կմիանան արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ցիկլոնի ուժը եռակի կուժեղանա: 

Այդ օրը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առատ ձյուն, առանձին հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Ձյան տեղումները հատկապես շատ առատ կլինեն Արագածոտնում, Կոտայքում և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, որտեղ ձյան շերտը այդ օրը կավելանա 25-35սմ-ով: Դեկտեմբերի 14-ին Երևանում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռներում առավոտյան տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, այնուհետև կվերափոխվեն ձյան: Դեկտեմբերի 15-17-ին ձյան տեղումները ժամանակ առ ժամանակ կպահպանվեն, բայց նրանց ինտենսիվությունը(քանակը) զգալի կպակասի: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»։ 

Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 14.12.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (14.12.16)
Դիտումներ: 1384 | Տեգեր: Հայաստան., ԳԱԼԻՍ, Դեկտեմբերի, Սուրենյան, 14-ին, Ձմեռն, խստությամբ, իր, Գագիկ, Ողջ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...