Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Դաժան սպանություն Երևանում. Ահա, թե ինչ պայմաններում են սպանել այս կնոջը...
 
 
Загрузка...


 

Այսօր` օգոստոսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Չարենցի 9 շենքի 14-րդ հարկում` վերելակի մոտ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, իսկ սպանվածը նույն շենքի թիվ 53 բնակարանի բնակիչ, 40-ամյա Ալեքսանդր Դերգելովն է, ով մահացել է թիկունքի մասից սուր-կտրող-ծակող առարկայից ստացված վնասվածքներից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, սպանվածը տուն է վերադարձել, որից հետո մեքենան կայանել է ավտոտնակում և երբ մոտեցել է շենքին, նրան թիկունքից դանակով հարվածել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածյալ:

shamshyan.com 
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (24.08.16)
Դիտումներ: 986 | Տեգեր: ԻՆՉ, Թե, ԴԱԺԱՆ, Այս, Են, պայմաններում, Ահա, Երևանում., սպանություն, սպանել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...