Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Դա չի նշանակում, որ իր որդուն այցելող ծնողն իրավունք չունի հետը միս տանել ու խորոված անել. Փաշինյանը պարզաբանում է
 


 


   

Զինծառայողի ծնողը ստիպված չպետք է լինի ինչ-որ կարիքներ հոգալ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, շատ կարեւոր է ըմբռնել, թե ինչի մասին է խոսքը. «Ասվում է, որ ծնողը ստիպված չպետք է լինի ինչ-որ կարիքներ հոգալ: Ոչ ոք չի ասում, որ ծնողն իրավունք չունի իր երեխային համար շոկոլադ կամ տորթ տանել ծննդյան օրվա առթիվ: Խոսքն այն մասին է, որ այն պարտավորությունը, որը դրված է պետության վրա, միարժեք պետք է իրականացվի: Դա չի նշանակում, որ իր որդուն այցելող ծնողն իրավունք չունի հետը միս տանել, արձակուրդ վերցրած որդու հետ գնալ խորոված անել:

Ցավոք սրտի, թե ծնողների, թե հրամանատարության շրջանում այդպիսի մեկնաբանություններ արվում են, բայց ամեն բան պետք է դիտարկել տրամաբանության շրջանակներում: Խոսքն այն մասին է, որ ծնողի համար դա չպետք է սոցիալական նոր բեռ լինի»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ կան զորամասեր, որոնցից արձագանքներ ենք ստանում, որ շտկվել է իրավիճակը, կան զորամասեր, որ վիճակն այնքան էլ լավ չէ. «Այդ նամակների տեղեկությունների վրա շարունակում ենք աշխատել»,-ընդգծեց Փաշինյանը:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.07.18)
Դիտումներ: 1905 | Տեգեր: ծնողն, որդուն, նշանակում, այցելող, որ, չի, դա, իր, ԻՐԱՎՈՒՆՔ, չունի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...