Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Մխչան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհի «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց. Shamshyan.com
 
 


   

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝  Արարատի մարզի Մխչան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com—ը:

Նշված վայրում ոստիկանները զննություն են կատարել և հայտնաբերել են մի քանի բջջային հեռախոսներ և ծալովի դանակներ։

Դեպքից հետո Արտաշատի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել,  որ պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն, հեմոպնևմոթորաքս հարցականով ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ում իրենք առաջինը բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 31-ամյա Հրանտ Պետրոսյանն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալու։

Պարզվել է, որ նշված հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Պետրոսյանի և Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 41-ամյա Տիգրան Պետրոսյանի միջև, որի ժամանակ էլ Տ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներ է պատճառել Հ. Պետրոսյանին։ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Արտաշատի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում Տ. Պետրոսյանը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արտաշատի բաժին։ Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.11.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.11.17)
Դիտումներ: 39 | Տեգեր: Մխչան, Են, մայրուղի, Դեպի, գյուղից, ունեցել, ծեծկռտուք, տեղի, հնչել, Կրակոցներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...