Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ցավերով դատարան տեղափոխված՝ «Սասնա ծռերի» անդամ Հովհաննեսի վիճակը հուզել է բոլորին. փաստաբան
 
 


   

 

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ օգոստոսի 9-ին, «Սասնա ծռեր» խմբի անդամ, 29–ամյա Հովհաննես Հարությունյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությանը դատավարության կողմերը հուզվել են Հովհաննեսի վիճակից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսի փաստաբան Հայարփի Սարգսյանը, որի խոսքով՝ «Սասնա ծռերի» անդամը դատական նիստերի դահլիճում եղել է ցավերի մեջ, թույլ ու հյուծված վիճակում: Հովհաննեսը նաեւ հայտարարություն է արել նիստերի դահլիճում՝ խնդրելով իրեն եւ «Սասնա ծռերի» խմբի անդամներին որպես հանցագործների չվերաբերվել:

«Հուզված էին, խոսեց, ասաց պատճառը, թե ինչու է այստեղ գտնվում, ինչու է վերադարձել Հայաստան եւ ինչու է նման քայլի գնացել: Իրեն հատուկ բժշկական մեքենայով էին տեղափոխել, բերել էին պատգարակով, ցավեր ուներ, չնայած որ ցավազրկել էին: Հովհաննեսի ներկայիս վիճակը տեսնելով՝ անգամ դատավարության կողմերը հուզվեցին, քանի որ նա դեռ չի վիրահատվել, փշրված են ոսկորները, ցավերի մեջ էր: Փոխանակ քաղաքացիական հիվանդանոց նրան տեղափոխեն եւ վիրահատեն, նրան այդ վիճակում պահում են «Դատապարտյալների հիվանդանոցում»,-ասաց փաստաբանը:

Այսօրվա դատական նիստը փաստաբանի մոտ հույս է արթնացրել, որ Վերաքննիչը հնարավոր է՝ բավարարի իրենց բողոքը։

 «Մինչեւ դատը հույսեր չունեի, բայց դատավարության ընթացքից հույսերն ավելացան, մարդկային արժեքներից ելնելով, նաեւ իրավաբանության տեսանկյունից էլ, հույսեր կան, որ Վերաքննիչը ազատ կարձակի նրան: Անգամ դատախազն իր ելույթը շատ կարճ ձեւակերպեց՝ միայն նշելով, որ  Վերաքննիչ բողոքն անհիմն է,»,-ասաց Հայարփի Սարգսյանը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 10.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.16)
Դիտումներ: 214 | Տեգեր: «Սասնա, բոլորին., Ցավերով, հուզել, ծռերի», դատարան, վիճակը, Հովհաննեսի, անդամ, տեղափոխված՝ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...