RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Բուքիքիոն չհապաղեց. Ապտակ ՀՀԿ-ին
 


 


   lragir.am

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի երեւանյան այցի նախօրեին կանխատեսել էինք, որ նա վերջ է դնելու ՀՀԿ-ականների «հետիշխանական ջղաձգումներին»:

Բանն այն է, որ ժողովրդավարության հարցերում կառավարությանը քննադատող եւ եվրոպական տարբեր կառույցներով սպառնացող ՀՀԿ-ականները վերջին շրջանում հաճախակի հղում էին անում Վենետիկի հանձնաժողովին, մասնավորապես արտահերթ ընտրության ու նոր Ընտրական օրենսգրքի մասով:

Երեւանում Բուքիքիոն մասնակցել է «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» խորագրով միջազգային աշխատաժողովին եւ իր ելույթում հայտարարել, որ Հայաստանի նախկին իշխանությունները 2015 թվականին ընդունված սահմանադրությունը դիտարկել են որպես իշխանության պահպանման միջոց:

«…Սա նշանակում է, որ մեր դրական գնահատականը սխա՞լ էր: Չեմ կարծում: Պարզապես իշխանությունները չիրագործեցին նոր Սահմանադրության արժեքը եւ դիտարկեցին այն որպես իշխանության պահպանման միջոց: Ժողովուրդն էլ պնդեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը կարող է փոփոխություններ իրականացնել՝ առանց բռնությունների», ասել է նա:

Բուքիքիոն փաստորեն լուրջ մեղադրանք է ներկայացնում նախկին իշխանությանը՝ սահմանադրությունը սեփական խմբային շահերին ծառայեցնելու, գրեթե իշխանության ուզուրպացիայի մեջ:

Ըստ ամենայնի, նույնն է սպասվում նաեւ ԵԽԽՎ-ի պարագայում, որտեղ ՀՀԿ-ն աշխատանք է տանում Հայաստանը ոչ ժողովրդավարական ներկայացնելու համար: Այս կառույցները տարիներ շարունակ «լեգիտիմացրել» են ՀՀԿ-ի անցկացրած ընտրությունները եւ հիմա կանգնած են լուրջ խնդրի առաջ՝ շարունակե՞լ այդ ընթացքը, թե դուրս գալ նախկին «պարտավորությունից»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (01.11.18) | Հեղինակ: lragir.am
Դիտումներ: 125 | Տեգեր: չհապաղեց., ՀՀԿ-ին, Բուքիքիոն, ԱՊՏԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0