Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Beeline-ն աշխատանքի է հրավիրում դպրոցականների և ուսանողների
 
 
Загрузка...


«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բարձր դասարանի աշակերտների և ուսանողների համար «Generation Z» ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում ընկերությունը կառաջարկի մասնակիցներին 4 ժամյա աշխատանքային օր, աշխատավարձ և եզակի հնարավորություն աշխատելու Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկում:

Հաղորդագրության համաձայն, ծրագրի առաջին փուլում Beeline-ը հրավիրել է Հայաստանի առաջատար ուսումնական հաստատությունների ռեկտորներին և տնօրեններին` ծրագրի մանրամասները քննարկելու համար: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ ուսումնական հաստատությունների ղեկավարները կտրամադրեն լավագույն աշակերտների և ուսանողների ցանկը, որից հետո բիզնես խաղ մրցույթի հիման վրա կընտրվեն ծրագրի հաղթող-մասնակիցները, ովքեր տիրապետում են անհրաժեշտ հմտությունների:

Ընդհանուր առմամբ ծրագրին կմասնակցեն հանրապետության հինգ դպրոցների և հինգ ԲՈՒՀ-երի սաներ:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսքով, «Generation Z» ծրագիրը համահունչ է ընկերության «Թող քո հետքը» գլոբալ ռազմավարությանը, որի շնորհիվ ընկերությունը հնարավորություն է տալիս երիտասարդներին իրենց ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը:

«Ծրագրի ապագա մասնակիցները գործնական միջավայրում կծանոթանան բիզնեսի աշխատանքային մոտեցումներին ու սկզբունքներին, որը թույլ կտա կիրառել իրենց գիտելիքները գործնականում, ինչպես նաև հնարավորություն` աշխատելու ոլորտի առաջատար մասնագետների հետ: Որպես նորարար ընկերություն` մեզ համար սա հիանալի առիթ է մեր աշխատակիցների շարքերը համալրելու նպատակասլաց և տաղանդավոր երիտասարդներով: Այս ծրագրի շնորհիվ մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձը և կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսօր աշխատանքի շուկայում պայքար է մղվում տաղանդների համար: Յուրաքանչյուր ընկերություն ցանկանում է, որ իր մոտ աշխատեն վառ, նորարար և նպատակասլաց երիտասարդ աշխատակիցներ: Սակայն հատկանշական է, որ ոչ բոլոր ընկերություններն են պատրաստ աշխատել աճող սերնդի հետ, ովքեր տարբերվում են իրենց վարքագծով և առաջնահերթություններով: Մեր նպատակն է ներգրավել նոր Z սերնդի ներկայացուցիչներին՝ մեր ապագա հաճախորդներին և աշխատակիցներին, և միասին մշակել ապագայի արտադրանքը և ծառայությունները, որից կօգտվեն նրանք և նրանց երեխաները: Սա փոխշահավետ ծրագիր է, քանի որ մեր ընկերության և ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը կօգնի երիտասադներին ծանոթանալ բիզնեսի հիմունքներին և նպատակներին, հասկանալ թե ինչ հմտություններ են պետք զարգացնել, որպեսզի նրանք դառնան մրցունակ շուկայում: Հուսամ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք կանգնեցնել երիտասարդների արտահոսքը՝ տրամադրելով նրանց աշխատանք մեր երկրում», - նշել է նա:

Generation Z ծրագիրը մեկնարկը տրված է 2017թ-ի սկզբին:




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (18.01.17) | Հեղինակ: newsarmenia.am W
Դիտումներ: 1973 | Տեգեր: ուսանողների, Beeline-ն, աշխատանքի, դպրոցականների, հրավիրում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...