RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Բաքվի հայտնի շենքերից մեկը Կոլումբիայի փոխարեն լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
 


 


   

Ադրբեջանում հերթական անգամ շփոթել են Հայաստանի ու Կոլումբիայի դրոշների գույները: Հուլիսի 3-ին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ Բաքվի ամենահայտնի շինություններից համարվող Flame Towers բարձրահարկ շենքերից մեկը ներկվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ եռագույնով ներկված շենքի լուսանկարն ակտիվորեն տարածվում է համացանցում՝ դառնալով ադրբեջանցիների անտեղյակությունը ծաղրելու պատճառ:

Հայաստանի ու Կոլումբիայի դրոշները շփոթելն Ադրբեջանում նոր երևույթ չէ: Պատճառը Կոլումբիայի պետական դրոշի գույների նմանությունն է հայկականին. այն է՝ դեղին, կապույտ և կարմիր:

Բաքվի Flame Towers աշտարակները համարվում են երկրի ամենաբարձր երկնաքերերը: Դրանց շինարարությունն ավարտվել է 2012 թվականին: Շենքերն ամբողջությամբ պատված էն LED էկրաններով:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.07.18)
Դիտումներ: 331 | Տեգեր: փոխարեն, լուսավորվել, ՀԱՅՏՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ, Կոլումբիայի, գույներով, շենքերից, մեկը, Բաքվի, դրոշի | - Վարկանիշ -: 0.0/0