Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է վթարի ենթարկված Нива-ն գլխիվայր շրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
 
 


   


SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ հուլիսի 30-ն Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից: Վթարի ենթարկված 5 ավտոմեքենաներից Нива-ն գլխիվայր շրջվել էր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 30-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Դավիթ Բեկ պողոտայում բախվել էին Վազ 2121 մակնիշի 30 ՕQ 002 համարանիշի, BMW մակնիշի 34 CD 404 համարանիշի, Mercedes մակնիշի 22 ZZ 101 համարանիշի, Lada Priora մակնիշի 33 TՍ 844 համարանիշի և Mercedes մակնիշի 22 ՏՈ 101 համարանիշի ավտոմեքենաները: 

Բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել էր, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և նույն գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բախումը սկզբից եղել էր Нива-ի և Lada-ի միջև, որից հետո Lada-ն բախվել էր նախ BMW-ին, այնուհետև՝ 2 Mercedes-ներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոշարքը՝ այստեղ: 

 
 
 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 04.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.08.16)
Դիտումներ: 468 | Տեգեր: Երևանում, տեսանյութ՝, ԲԱՑԱՌԻԿ, Ինչպես, գլխիվայր, վթարի, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, Нива-ն, ենթարկված, շրջվում. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...